News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու :  Այդ մասին երեկ՝ հունվարի 20-ին Դիլիջանում զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ արդեն այսօր դրական միտումներ է տեսնում Պաշտպանության նախարարությունում:

«Ուզում եմ գովել Պաշտպանության նախարարին այն առումով, որ համապատասխան տեղում իրոք համապատասխան մարդիկ են աշխատում: Եվ ընդհանրապես՝  Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ եթե չլիներ այն համոզմունքը,  որ սահմանադրական բարեփոխումները դրական ազդեցություն կունենան բանակի վրա, դրանք երբեք չէին նախաձեռնվի:

Սարգսյանն ընդգծել է, թե Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունն է մոբիլիզացնել երկրի ռեսուրսները՝ ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար:  «Իսկ ինչպե՞ս կարող է մոբիլիզացնել, եթե այդ որոշումները կայացնում է կառավարությունը: Պատկերացրեք՝ եթե կառավարությունում այսօր որոշումներ կայացնելու իրավունքը լինի մեկ այլ քաղաքական ուժի: Չի՛ կայացնի այդպիսի որոշում: Ենթադրենք՝ ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար մեզ անհրաժեշտ է 100 միլիոն դոլար՝ 50 մլրդ դրամ, իսկ այդ քաղաքական ուժը համարում է, որ  այդ 50 միլիարդը պետք է ծախսել, ենթադրենք՝ աղքատությունը Հայաստանում քչացնելու վրա: Այսինքն, այսօր պատասխանատվությունը Գերագույն գլխավոր հրամանատարի վրա է, իրավունքը՝ մեկ այլ տեղ: Մինչեւ հիմա մենք այդ խնդիրը կարողացել ենք լուծել, որովհետեւ նույն քաղաքական ուժն ենք եւ՛ նախագահականում, եւ՛ կառավարությունում: Իսկ եթե այդ բալանսը խախտվի, շատ պրոբլեմներ կարող են լինել:  Արել ենք հետեւյալը. պատասխանատու է նա, ով ունի իրավունքներ: Համապատասխանեցրել ենք, եւ սրանով մենք բարձրացրել են նաեւ Պաշտպանության նախարարի դերակատարությունը»,-մանրամասնել է նախագահը եւ ավելացրել, որ Պաշտպանության նախարարը կառավարության հավասարազոր անդամ է:

Նոր Սահմանադրությամբ Պաշտպանության նախարարը խաղաղ շրջանում  գործողությունների մեծ ազատություն է ունենալու, իսկ զորքերը ենթարկվելու են կառավարությանը: Ռազմական ժամանակահատվածում վարչապետը դառնալու է գլխավոր հրամանատար, սակայն  բանակի առումով այստեղ, ըստ հանրապետության նախագահի, որեւէ վտանգ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Եթե կա վստահությունը, ընտրությունը կարելի է անել անգամ սեւ ու սպիտակ քարերով. Ավետիք Իշխանյան
Երբ 1995 թվականին ընդունվել Հայաստանի առաջին Սահմանադրությունը, դա Հայաստանի ժողովրդավարության եւ անկախ Հայաստանի առաջին քննությունն էր, եւ այդ քննությունը Հայաստանը չբռնեց...
Ամենաշատ