News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Ազգային Վերածնունդը», սակայն «դեմի» ակտիվ քարոզարշավ անելու է միայն «Ազգային Վերածնունդը»:

NEWS.am-ի հետ զրույցում «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը նշեց, որ իրենք իհարկե կներկայացնեն իրենց ծրագրերը, սակայն ծայրահեղ քայլերի չեն դիմելու:

«Մենք այսպես ասած տրամադրված չենք ծայրահեղ քայլերի, որը կարող է ապակայունացնել իրավիճակը: Մենք կարծում ենք, որ յուրահատուկ իրավիճակում ենք գտնվում, ճիշտ է Հայաստանի Հանրապետոթյունը նույնպես ծանր վիճակում է` Ղարաբաղյան հարցի չլուծված լինլու հետ կապված, բայց այնուամենայնիվ, մենք ավելի բարդ կացության մեջ ենք եւ չենք կարող մեզ թույլ ինչ-որ տեղ շռայլություն այն առումով, որ հանրությունը երկփեղկվի, խնդիրներ առաջանան, որովհետեւ քաջ գիտակցում ենք, որ մենք քանակով քիչ ենք եւ չենք կարող եղած ուժերը բաժան-բաժան անել եւ հնարավորություն տալ թշնամուն լուծել իր խնդիրները»,- ասաց նա:

Վահրամ Բալայանը նկատեց` որպես քաղաքական ուժ, իրենք պատասխանատվություն են կրում Արցախի ճակատագրի նկատմամբ եւ չեն կարող նման կտրուկ քայլերի դիմել:

«Ազգային Վերածնունդ» խմբակցության անդամ, համանուն կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, սակայն, լիահույս է, որ «Դաշնակցությունը» նույնպես կմիանա «դեմի» քարոզարշավին. «Մենք հույս ունենք, որ Ազգային ժողովին սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ քվեարկած «Դաշնակցությունը» նույնպես կմասնակցի «դեմի» քարոզարշավին, և մենք այս հարցում համագործակցության հնարավորություն կունենանք:Առհասարակ, մենք մեծ սիրով պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի ու գործիչների հետ, որոնք դեմ հանդես կգան փոփոխությունների նախագծին»;

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմից հետո Արցախ վերադարձած Սամվել Բաբայանի հավանական մասնակցությանը, Հայկ Խանումյանը նշեց, որ Բաբայանը սովորաբար ներքաղաքական հարցերին ակտիվ չի մասնակցում, նրան առավել հետաքրքրում են պաշտպանունակության բարձրացման, պաշտպանական սպառազինության ձեռքբերման և նմանատիպ հարցեր:

Նշենք, որ հունվարի 17–ին, ԼՂՀ խորհրդարանը հաստատել է սահմանդրական բարեփոխումների փաթեթը 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Հանրաքվեն տեղի կունենա փետրվարի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Եթե կա վստահությունը, ընտրությունը կարելի է անել անգամ սեւ ու սպիտակ քարերով. Ավետիք Իշխանյան
Երբ 1995 թվականին ընդունվել Հայաստանի առաջին Սահմանադրությունը, դա Հայաստանի ժողովրդավարության եւ անկախ Հայաստանի առաջին քննությունն էր, եւ այդ քննությունը Հայաստանը չբռնեց...
Ամենաշատ