News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր` դեկտեմբերի 11-ին, հանդիպել է ՀՀ-ում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսի հետ եւ մանրամասն քննարկել դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հանդեպ հասարակության վստահությունը մեծացնելու հարցը: Լրագրողների հետ զրույցում Գեւորգ Կոստանյանն ասաց, որ դեսպանի հետ ինքը խոսել է այն մասին, որ ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերով քննությունը առավելապես հրապարակային պետք է լինի, որպեսզի հանրության շրջանում կասկածներ չլինեն։

«Ցանկացած քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշումից հետո կարող են լինել հրապարակային քննարկումներ, այդ թվում` հաղորդումը տվող անձի եւ նրա փաստաբանի մասնակցությամբ»,– ասաց Կոստանյանը։

Նշենք, որ ԱՄՆ եւ Եմ դեսպանները հայտարարել էին, որ հանրության վստահությունը քվեարկության արդյունքների վերաբերյալ բարձրացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս հրապարակային եւ անաչառ քննություն անցկացնել:

Այնուամենայնիվ, Գեւորգ Կոստանյանը նշեց, որ այս պահին ինքը հանրաքվեի արդյունքների լեգիտիմությանը կասկածելու հիմքեր չունի, ինչ վերաբեորում է ընդդիմադիր «Հայ ազգային  կոնգրես» կուսակցության հայտարարությանը, որ հանրաքվեի ընթացքում կես միլիոն ձայն է կեղծվել, Կոստանյանը նշեց, որ այդ հայտարարությունը հիմնավորող որեւէ փաստ Գլխավոր դատախազություն չի ներկայացվել:

«Եթե ունեն նման փաստեր, հուսով եմ, որ դրանք կուղարկվեն դատախազություն, եթե նույնիսկ չուղարկեն, այլ գոնե հրապարակեն, այդ դեպքում միայն ես կկարողանամ կարծիք հայտնել»,-ասաց Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ