News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը փիլիսոփաների դաշինք է, որը փորձում է ինժեներական տարրեր մտցնել իր գործունեության մեջ; Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ գնահատական կտաք ՀԱԿ-ի անցած երկու տարվա գործունեությանը: Որպես «ինժեներական տարրեր»՝ Թովմասյանը նշեց ՀԱԿ-ի կողմից ներկայացվող ծրագրերը, նախագծերը, հանձնաժողովներում ծավալվող քննարկումները, ինչպես նաեւ այս կամ այն որոշման կամ իրավական ակտի վերաբերյալ դատական հայցերը: «Այսինքն, «կամ` ամեն ինչ, կամ` ոչինչ»-ի տրամաբանությունը փոխվել է: Թեպետ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից հետո այսօր գերիշխող են մնում փիլիսոփայական տրամադրությունները. «не царское дело» գնալ եւ ավագանու աշխատանքներով զբաղվել»,-նկատեց  Թովմասյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ ՀԱԿ-ի որդեգրած ռադիկալ դիրքորոշումը՝ ամեն կերպ հասնել իշխանափոխության, փակուղային է: «Երբ ասում են՝ ես գալու եմ իշխանության, քեզ ուղարկելու եմ Հաագայի դատարան, դա փիլիսոփայական ճանապարհ է եւ ռեալ ոչինչ չի պարունակում»: Թովմասյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական համակարգը մի շարք բացթողումներ ունի, եւ այսօր առկա է մի իրավիճակ, երբ քաղաքական ընդիմության ամենազանգվածային մասը խորհրդարանից դուրս է: «Մենք ինստիտուցիոնալ ոչ մի եղանակ չունենք այդ բանավեճը, որը կարող է լինել նաեւ կոնստրուկտիվ,  տանել դեպի պառլամենտ: Եւ այդ բանավեճը դուրս է գալիս փողոց: Այ այս հարցի լուծումները մենք պետք է գտնենք»,-նշեց սահմանադրագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ