News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Դիտորդների զեկույցներից պարզ է դառնում, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումներ են գրանցվել: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգը:

Դիվանագետի խոսքով՝  իրականում ինքը չէ, որ պետք է գնահատի սահմանդրական հանրաքվեի ընթացքը: «Կան միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են դա անել»,- նշել է Էնբերգը:

Ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն, դիվանագետը նշել է, որ ինքը չի կարող նշել, թե Հայաստանի համար որ համակարգն է ավելի լավ լինելու: «Դա բացառապես Հայաստանի որոշումն է: Բայց ես կարող եմ նայել Շվեդիայի տեսակետից, մեզ մոտ նույնպես խորհրդարանական համակարգ է: Մեզ համար դա նշանակում է, որ քաղաքական կուսակցություններն իրենց գործունեությամբ ավելի պրոֆեսիոնալ են դառնում: Օրինակ, եթե դու ընդդիմադիր ճամբարում ես, ապա պետք է սեփական սոցիալական քաղաքականությունը վարես, այպես կոչված՝ ստվերային կաբինետը: Միգուցե այդ ամենը Հայաստանում ավելի լավ զարգանա կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում»,- ասել է Մարտեն Էնբերգը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացել է սահմանադրական հանրաքվե: Պաշտոնական տեղեկություններով սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ