News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այնքան հասարակ հարց է, որ նույնիսկ անհարմար ես զգում այն տալ: Ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե ձեր հարեւանը, որը տարիներ շարունակ ամբողջ բակով մեկ բղավելով անիծում էր ձեզ, ձեր բակում աղբ թափում, հրկիզում ձեր դարպասը, ձեր պարտեզ գցում վնասակարների, ծաղրում ու փորձում թունավորել ձեր շանը, տեղական խորհրդին գանգատվում ձեզանից, հանկարծ գար ձեզ մոտ ու ընկերություն առաջարկեր: Այն պայմանով, որ դուք հրապարակավ ներողություն կխնդրեք այն բանի համար, որ այդ ամբողջ ժամանակ դիմադրել եք ձեր վրա նրա հարձակումներին, կկփոխհատուցեք այն բոլոր ծախսերը, որ նա արել է աղբ, թույն ու վնասակարներ գնելու համար, կվերացնեք ձեր հողատարծքների միջեւ դարպասը, թույլ կտաք, որ նա օգտվի ձեր հորատանքցքի ջրից , ձեր պարտեզի խնձորներից, ձեր էլեկտրականության գծից ու ինտերնետից : IzRus կայքում իր հոդվածում գրում է Իսրայելի ԱԳՆ նախկին ղեկավար , «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը:

«Պարզ է, որ դուք նրան գրողի ծոցը կուղարկեք, հարցն այն է, թե ինչպես՝ միայն խոսքերո՞վ կսահմանափակվեք, թե՞ ձեր խոսքերը կամրապնդեք նաեւ գործողություններով՝ ասենք նրա գլխին կհագցնեք աղբամանը, կամ էլ մեջքին կհարվածեք, երբ նա փախչի: Սա արդեն կախված է ձեր ֆիզիկական հնարավորություններից ու երեւակայությունից:

Մեր կառավարությունն այլ կերպ է համարում: Եվ Թուրքիայի նախագահ էրդողանի նկատմամբ, որը իրեն մեզ հետ պահել է այնպես, ինչպես ձեր երեւակայական հարեւանը, լրիվ հակառակ ձեւով է վարվում:

Դեռ հայտնի չէ, թե ինչ հետեւանք կունենան Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին բանակցությունները, որոնց մասին հայտնում են լրատվամիջոցները, ինչով դրանք կավարտվեն, բայց պետությանն արդեն հասցվել է հսկայական վնաս՝ հենց միայն այդ բանակցությունների հրապարակման փաստով:

Իրենց հարգող ոչ երկրները, ոչ էլ մարդիկ այդպես չեն վարվում: Այդպես վարվող մարդկանց՝ առավել եւս երկրների հետ աշխարհում հաշվի չեն նստում: Դա վախկոտությոն է ու օպորտունիզմ: Ամենակարեւորը բացահայտ քաղաքական հիմարությունն է, որը վկայում է իրենց արարքների հետեւանքները տեսնելու ու գոնե երկու քայլ առաջ ծրագրելու անկարողության մասին: Քաղաքական գործիչը, որը զուրկ է նման հատկանիշներից, երկիրը ղեկավարելու իրավունք չունի:

«Մավի Մարմարայի» հետ միջադեպից հետո, որտեղ Իսրայելի գործողությունները լեգիտիմ են ճանաչվել ՄԱԿ-ի հեղինակավոր հանձնաժողովի կողմից, ես՝ լինելով արտգործնախարար, կտրուկ դեմ էի Էրդողանին ներողություն խնդրելուն, ինչին հակված էին վարչապետն ու այն ժամանակվա պաշտպանության նախարարը: Միայն երբ ես ժամանակավորապես հեռացա այդ պաշտոնից, Նեթանյահուն ներողություն խնդրեց: Կատարվեց այն, ինչ ես կանխատեսում էի՝ այդ ազգային խայտառակությունը Թուրքիայի հետ փոխհարաբերությունների բարելավում չապահովեց, նրա հակաիսրայելական քաղաքականությունը շարունակվեց:

Դատելով այսօրվա բանակցությունների մասին տեղեկություններից՝ մեր կառավարությունը պատրաստ է նաեւ հետագա զիջումների: Նման բան անել ոչ մի դեպքում չի կարելի:

Այսօրվա Թուրքիան իսլամական պետություն է: Այն բացահայտորեն պաշտպանում է ՀԱՄԱՍ-ին: Ահաբեկչությունը, որը հանգեցրել է մեր երեք դեռահասների առեւանգմանն ու սպանությանը, որի պատճառով ստիպված ենք եղել ձեռնարկել «Անբեկանելի ժայռ» գործողությունը, պատրաստվել ու թույլատրվել է Թուրքիայից: Այնտեղ ապաստան ու հովանավորություն են գտել ահաբեկիչները, այնտեղ են նրանց շտաբները:

Թուրքիան պատերազմում է քրդերի՝ մեր պոտենցիալ դաշնակիցների դեմ: Թուրք միջնորդների միջոցով (ու դա հաստատվել է Վաշինգթոնի պաշտոնական աղբուրների կողմից) ԻՊ-ի հետ նավթի առեւտուր է իրականացվում, ինչն այդ իսլամական կազմակերպության ֆինանսավորման հիմնական աղբյուրն է:

Թուրքիայի հետ հարաբերություններում ճգնաժամից հետո մեր ԱԳՆ-ն մանրակրկիտ ու հաջող աշխատանք է իրականացրել Հունաստանի ու Կիպրոսի հետ մերձեցման ուղղությամբ: Անկարայի կողմը շրջվելու հեռանկարը սպառնում է այդ հարաբերություններին: Վեկտորի նման փոփոխությունը բացասաբար կընդունվի Եգիպտոսում՝ այս տարածաշրջանում մեզ համար կարեւորագույն երկրում՝ հատկապես հաշվի առնելով իրավիճակը Գազայում:

Ռուսաստանը նույնպես դա կընկալի որպես ոչ բարեկամական գործողություն: Անկախ նրանից, թե ով ինչպես կընկալի տարածաշրջանում նրա ռազմական ներկայությունը, որը իրականում մեզ համար էլ է անհարմար, այդ ներկայությունն արդեն փաստ է ու երկարաժամկետ գործոն:

Ուրեմն ի՞նչ օգուտներ է խոստանում ապագա համաձայնագիրը: Ոչ մի տեսանելի օգուտ, գազի երաշխավորված վաճառքից բացի: Այն դեռ գետնի տակ է ու դեռ ապրանքի չի վերածվել, որը պետք է շտապ վաճառել՝ անտեսելով մեր ազգային արժանապատվությունը:

Նույնիսկ գործարքից հետո, եթե այն կայանա, Էրդողանը կմնա նույն Էրդողանը՝ իսլամիստ, Իսրայելի թշնամի ու ահաբեկիչների հովանավոր: Ոչ մի տնետսական օգուտ չի կարող փոխհատուցել սկզբունքների զոհաբերությունը: Ակամա հիշում ես Չերչիլի մարգարեական խոսքերը 1938 թ. մյունխենյան գործարքի մասին «Նա ով ընտրություն կատարելով խայտառակության ու պատերազմի միջեւ, խայտառակությունն է ընտրում, կստանա եւ խայտառակություն, եւ պատերազմ»: Ասյ խոսքերը այս դեպքում էլ են տեղին:

Ասում են, որ Հիտլերը, երբ իր համախոհների հետ մենակ էր մնացել Մյունխենյան համաձայնագիրը կնքելուց հետո, հենց նոր դահլիճից հեռացած եվրոպական առաջնորդների մասին ասել էր «Ինչ ոչնչություններ են»: Ես մտավախություն ունեմ, որ այդ նույն խոսքերը կասի նաեւ Էրդողանը, երբ կստորագրի Իսրայելի հետ համաձայնագիրը: Եվ այդ խոսքերը կվերաբերեն մեզ բոլորիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ