News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քյոլնի կենտրոնում հազարավոր կանայք բողոքի ակցիայի են հավաքվել Նոր տարուն իրականացված հարձակումների դեմ, տեղեկացնում է  Euronews-ը:

«Մեզ ուղղակի ձեռք էին գցում, իմ ոտքերի արանքին էին ձեռք տալիս: Ընկերուհիներիս  էլ: Ընկերս ինձ հանեց այդտեղից: Բավականին մեծ ընկերախումբ էր` քսան-երեսուն մարդ կլիներ»,—   տուժածներից մեկի խոսքերն է մեջբերում  «Կոմերսանտը»: 

Նոր տարվա գիշերը Քյոլնում կարգ ու կանոնը պահպանում էր մոտ   200 ոստիկան, բայց նրանք չկարողացան բոլորին օգնել մարդկանց մեծ կուտակման պատճառով: 

«Ես օգնության հասա կանանցից մեկին: Նա բղավում էր ու լաց լինում: Նրա վարտիքը հանեցին», - հիշում է իրավապահներից մեկը, տեղեկացնում է  Ruposters-ը:

Աճում է այն կանանց թիվը, որոնք  ոստիկանությանը դիմում են ներկայացրել Քյոլնում ներգաղթյալների կողմից հարձակումների վերաբերյալ:  Նրանց թիվն արդեն հարյուրից անցել է: Դիմումների երեք չորրորդը կապված է սեռական ոտնձգությունների մասին հայտարարությունների հետ, տեղեկացրել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:  

Նոր տարվա գիշերը արաբական եւ հյուսիսաֆրիկյան արտաքինով հազարավոր մարդիկ Քյոլնի կենտրոնում զանգվածային անկարգություններ կազմակերպեցին: Նրանք խմբերի բաժանվեցին ու սկսեցին հարձակվել քաղաքացիների վրա, որոնեք եկել էին Նոր տարին նշելու, տեղեկացնում է  НТВ-ն:

Շրջապատում էին երիտասարդ աղջիկներին, ավելի հաճախ` խմածներին, կպչում էին նրանց, պոկում էին նրանց հագուստը, թալանում էին: Հայտնի է բռնաբարության առնվազն մեկ դեպք, տեղեկացնում է  «Ռոսիա 24»-ը:

Տուժած կանանցից առաջին հայտարարությունները սկսել են ստացվել հունվարի  1-ի առավոտյան, սակայն Քյոլնի ոստիկանությունը այդ մասին տեղեկացրել է միայն հունվարի   5-ին: Հետո հայտնի է դարձել Համբուրգում եւ Շտուտգարտում համանման բողոքների մասին, տեղեկացնում է  Snob-ը:

ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն արդեն արձագանքել է տեղի ունեցածին` պահանջելով անմիջապես լիարժեք հետաքննություն իրականացնել եւ պատժել բոլոր մեղավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ