News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական խմբակցություններից Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ քննարկումները սկսել են դեռեւս  տարեվերջին, ինչին NEWS.am-ն ավելի վաղ անդրադարձել էր։  Թեեւ դեռ պատրաստ չէ Ընտրական օրենսգրքի նախագիծը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն հանդիպումներ էին ունեցել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ։

Թե ինչ առաջարկներ են ներկայացրել, դրա մասին դեռ չեն հրապարակում՝ նշելով, որ առաջարկները դեռ պատրաստ չեն, իսկ հանդիպումները զուտ առաջիկայում տեղի ունեցող քննարկումների մասին իրազեկումներ են եղել։

«Մենք մեր խմբակցությունում որոշակի քննարկում ունեցել ենք, բայց խորհրդարանում քննարկումներ այդ թեմայով չեն եղել։ Մենք հանձնարարաել  ենք մեր փորձագետներին պատրաստել փոփոխությունների առաջարկներ, որոնք առաջիկայում խմբակցությունում կքննարկենք, երբ որ կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները։  Մինչ  այս պահը որեւէ լուրջ բովանդակային քննարկում խորհրդարանում չի եղել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ուշագրավ է, որ  սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները միայն նշված երկու ֆրակցիայի հետ են հանդիպել, մյուսներն անգամ տեղյակ էլ չեն եղել, որ նման քննարկումներ են մեկնարկել։ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ ոչ հրապարակային հանդիպումները վերագրվում են  այդ ուժերի հետ կոալիցիայի հեռանկարին, ինչի պատճառով էլ մինչ օրենսգրքի նախագիծը որոշ հարցեր նախ եւ առաջ հստակեցվում են խորհրդարանական կառավարման համակարգի ջատագովների հետ։

Նաիրա Զոհրաբյանը չհերքելով՝  Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ հանդիպումը՝ ասաց, որ մեկ անգամ է եղել իրենց խմբակցության հետ, իսկ իրենք  անգամ առաջարկներ չեն ներկայացրել, քանի որ դրանք պատրաստ չեն եղել։

««Բարգավաճ Հայաստանի» հետ հանդիպման ժամանակ  քննարկվել է՝ ինչ առաջարկներ  է պատկերացնում «Բարգավաճը»։  Սակայն դա տեւական ժամանակ պահանջող պրոցես է եւ դրա մասին մենք կխոսենք, երբ պատարստ լինի մեր փորձագետների առաջարկների փաթեթը»։

 Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգի խոցելի հարցերից մեկին՝ ընտրացուցակի ռեյտինգային տարբերակին, որը կարող է բովանդակային առումով ընտրակարգը մոտեցնել մեծամասնական համակարգին, Զոհրաբյանն ասաց, որ դեռ իրենք չեն հասել այդ հարցին։  «Մենք դեռեւս այդ փուլին չենք հասել, դա ամենավիճահարույց դրույթն է լինելու, որովհետեւ համամասնականը ավելի ռիսկային է, քան մեծամասնական ընտրակարգը։ Շատ տարբեր տարատեսակներ ունի այդ տարբերակը, ռիսկայինը լինելու է  համամասնական ընտրակարգը, թե այն  որ մոդելով է ընտրվելու։ Մեր մասնագետները աշխատում են, քննարկում են՝ որտեղ է ամենախոցելին ու  որ տարբերակը պետք է ընտրել, որը կկայացնի կուսակացական համակարգը։ Խորհրդարանական քննարկումների ժամանակ կփորձենք գտնել լավագույն լուծումը, լավագույն տարբերակը»,-ասաց պատգամավորը։

 Նշենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո առանցքային փոփոխություն է համարվում Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, քանի որ դրանով է կարգավորվելու համամասնական ընտրակարգը։ Սահմանդրական փոփոխությունների դեմ պայքարողները մտավախություն ունեն, որ ռեյտինգային տարբերակի ներդրմամբ կարող է խեղվել համամասնական ընտրակարգի իմաստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ