Եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանվեն, կաշխուժանա Հայաստանի արտահանումն ու կավելանան ՌԴ-ից եկող տրանսֆերտները: Այդ մասին, այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, պատժամիջոցների վերացումը որոշակիորեն կաշխուժացնի Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանի համար դրա բոլոր դրական հետեւանքներով` Ռուսաստանի գնողունակության աճով, տրանսֆերտների հոսքով: