News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշում է իր 45-ամյակը։

«Դմիտրի Մեդվեդեւն իր 45-ամյակը կնշի ընտանիքի հետ՝ Սոչիում (ուր նա այժմ գտնվում է աշխատանքային այցով)»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Այնտեղից տեղեկացրել են նաեւ, որ նախագահի այսօրվա աշխատանքային գրաֆիկում ոչ մի հրապարակային միջոցառում նախատեսված չէ։

Նախագահը խոստովանում է, որ նմանատիպ իրադարձությունները նա նախընտրում է նշել հարազատների եւ բարեկամների շրջապատում։ «Դա ընտանեկան տոն է»,- 2008-ին տված հարցազրույցներից մեկում ասել է նախագահը։ «Աշխատանքը թույլ չի տալիս ինձ շատ ժամանակ հատկացնել հարազատներիս, եւ սա միասին հավաքվելու լավ առիթ է»,- հստակեցրել է նա։

Նախագահը նաեւ պատմել է, որ սիրում է նվերներ ստանալ, սակայն դրանից առավել գնահատում է ուշադրությունը։ «Այն, որ քեզ ամենահարազատ մարդը ցանկանում է քո ծննդյան օրն անկրկնելի դարձնել, արդեն իսկ երջանկություն է»,- համոզված է երկրի ղեկավարը։

Մեդվեդեւը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Լենինգրադում։ Նա ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ նույն բուհի ասպիրանտուրան։ 34 տարեկանում դարձել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2003-ին 38-ամյա Մեդվեդեւը գլխավորել է ՌԴ նախագահի աշխատակազմը։ 2008 թվականի մարտին նա 42 տարեկան հասակում ընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Դմիտրի Մեդվեդեւը ոչ միայն ռուս ամենաերիտասարդ ղեկավարն է վերջին հարյուր տարում, այլ նաեւ աշխարհի հինգ ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը