News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա դեկտեմբերի պաշտոնական տվյալներով, մայրաքաղաք Երեւանում հացը տարեկան կտրվածքով թանկացել է 1 կգ-ը 15 դրամով կամ 3.0%-ով: Մարզային 10 քաղաքներից, որտեղ գների մոնիթորինգ է անցկացվում, հացի գինը միջինը թանկացել է Արտաշատում (7.4%-ով), Իջեւանում (6.7%-ով), Կապանում (4.9%-ով) եւ Վաղարշապատում (1.9%-ով):

Հանրապետության մյուս 6 քաղաքներում, որքան էլ տարօրինակ է, հացի գնի անկում է արձանագրվել: Միանգամայն հնարավոր է, որ փոխվել է դրա տեսականին, չնայած չի բացառվում նաեւ պարզ պատահականությունը:

Որոշակի «էժանացում» հնարավոր է հացի փաստացի քաշի նվազում: Հացի կշիռը նվազում է, գինը՝ նույնպես, բայց ավելի քիչ չափով: Արդյունքում հացի մեկ կիլոգրամն իսկապես թանկանում է, իսկ գնապիտակում՝ «էժանանում»: Այս դեպքում սպառողներն ավելի շատ են «էժանացած» հաց գնում. չէ՞ որ օրգանիզմը չի խաբվում:

Հացի՝ համեմատաբար էժան գինը բազմաթիվ ընտանիքների ընտրությունը միանշանակ է դարձնում: Պաշտոնական տվյալներով, հանրապետության ընտանիքների 15%-ի սննդակարգի ավելի քան 70%-ը ներառում է հացամթերք եւ կարտոֆիլ: Այդ առումով ամենավատ ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 22.7%:

Միաժամանակ, երկրում հացի արտադրությունը կրճատվում է (անցյալ տարվա հունվար-նոյեմբերին՝ տարեկան կտրածքով 2.0%): Հավանաբար, հացի գործարաններն արդեն բացահայտ բարձրացնում են գները: Ներկայացվող գրաֆիկում պատկերված է 2014-2015 թվականների դեկտեմբերի հացի պաշտոնական գների դինամիկան՝ ըստ հանրապետության քաղաքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ