News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու, իրավապաշտպանների վրա հարձակումներ գործելու, նրանց քաղաքական հետապնդման ենթարկելու կամ բանտարկելու աճող միտումները մի շարք երկրներում, մասնավորապես, մեր հարեւան Ադրբեջանում, որը կարծես, մարդու իրավունքների եվրոպական քարտեզի վրա գնալով ավելի ընդլայնվող մի սեւ խոռոչի է նմանվում, առավել քան մտահոգիչ է: Այս մասին հունվարի 28-ին, ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկման ժամանակ իր էլույթում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զույգ զեկույցները հնարավոր լավագույն ձեւով ցույց են տալիս այն վիճակը, որում գտնվում է ժողովրդավարությունը Ադրբեջանում՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված տասնյակ հեապնդումներ ու դատական գործեր, եւ բոլոր նրանց բանտարկություններ, ովքեր քննադատաբար են տրամադրված Ադրբեջանի իշխանությունների եւ Ալիեւների ընտանիքի հանդեպ:

Ֆարմանյանը նշել է, որ որպեսզի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները իրենց տեղական գրասենյակն ունենան Ադրբեջանում, նրանց օրենսդրորեն պարտադրվում է համաձայնագիր կնքել Արդարադատության նախարարության հետ, որով պարտավորություն կստանձնեն «հարգել Ադրբեջանի ազգային բարոյական արժեքները» եւ «չներգրավվել քաղաքական քարոզչության մեջ»: «Ակներեւ է, եւ զեկուցողները ճշմարտացիորեն դա արձանագրում են, որ հնարավոր չէ կոնկրետության մեջ մեկնաբանել այս դրույթները, որոնք իրականում, ական են, հիմք են՝ մեղադրելու բոլոր նրանց, ովքեր որեւէ քննադատություն կկատարեն՝ ուղղված Ալիեւի վարչախմբին»,- ասել է նա:

Ֆարմանյանի խոսքով՝ միջազգային հեղինակավոր բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես «Ֆրիդոմ Հաուսը», «Հյուման րայթս ուոթչը», «Ամնեսթի ինթերնեյշնլը», «Թրանսթարենսի ինթերնեյշնլը» եւ ուրիշները, Ադրբեջանի իշխանությունների եւ այստեղ՝ այս դահլիճում, մեր կողքին նստած ադրբեջանցի մեր գործընկերների կողմից մեղադրվում են երկակի չափանիշներով առաջնորդվելու մեջ, նման կեղծ հիմնավորումներով, փորձելով ապացուցել Ադրբեջանում վերջիններիս գործունեության կոշտ սահմանափակումների արդարացիությունը: Ավելին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կողմնապահորեն զրկված են հարյուր ութսուն եվրոն գերազանցող օտարերկրյա ֆինանսավորում ստանալու հնարավորությունից:

«Նայելով մեր տարածաշրջանին, կարող ենք ասել, որ այս զեկույցները վերաբերում են ոչ միայն ՀԿ-ների գործունեության անթույլատրելի սահմանափակումներին եւ հետապնդման ենթարկվող իրավապաշտպաններին, այլեւ՝ խաղաղության հեռանկարներին: Բացատրեմ, թե ինչ ի նկատի ունեմ: Տիրապետող գեբելսյան պետական քարոզչության պայմաններում, երբ աշխարհասփյուռ ողջ հայությունը հռչակված է որպես ադրբեջանցիների թշնամի, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հռչակված է որպես ազգային հերոս եւ մատաղ սերնդի համար վկայակոչվում է որպես լավ օրինակ, բոլոր նրանք, ովքեր խոսում, բարձրաձայնում են խաղաղության եւ դիվանագիտորեն բանակցված ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, որակվում եւ պիտակավորվում են իբրեւ «Ադրբեջանի ազգային դավաճաններ եւ Հայաստանի լրտեսներ»: Պետական քարոզչությունը նրանց բոլորին ներկայացնում է որպես ազգային դավաճաններ՝ թարմացնելով Ստալինի դաժան ժամանակների վերաբերյալ մեր բոլորի հիշողությունը: Ցավոք, ժամանակս չի հերիքի թվարկելու այդ բոլոր զոհերին»,-ասել է նա:

Ֆարմանյանը նաեւ հավելել է. «Մենք պետք է շատ շատ հասկանալի ուղերձ հղենք նախագահ Ալիեւին, մեր մայրցամաքի վերջին բռնակալներից մեկին, վերջ տալու իրավապաշտպանների, լրատվության միջոցների եւ իր ու իր ընտանիքի հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց հանդեպ գործադրվող համակարգված բռնաճնշումներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ