News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խայտառակություն է, որ լինելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բլոկադայի մեջ՝ Հայաստանն այնքան թույլ է գտնվել, որ չի կարողացել ներկայացնել իրականությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում  ընդունված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցին։

«Լինես բլոկադայի մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ու Ադրբեջանը կարողանա միջազգային հանրությանը ներկայացնել, որ դու ես բլոկադայի ենթարկել ու հումանիտար աղետի պատճառ կարող ես դառնալ, պարզապես խայտառակություն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանության այն արդարացումներին, թե ավելի կարեւոր էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը, որը հաջողվեց տապալել, ՀԱԿ խմբակցության քարտուղարը նշեց. «Մեր երկրի նկատմամբ սա քամահրանք է։ Սփյուռքն այլեւս մեզ չի օգնում։ Խավիարից են խոսում, 1994 թվականին նավթ ու խավիար չկա՞ր, ոնց եղավ, որ հիմա ամեն ինչ շրջվել է Հայաստանի դեմ: Պարզ չէ՞, որ իշխանությունների պատճառով է, թող նորմալ աշխատեին»։

Արամ Մանուկյանը տարակուսանքով արձագանքեց այն պնդումներին, թե մեկ զեկույցի մասով դիվանագիտական հաջողություն են արձանագրել․ «Իսկ ով ասաց, որ հաջողվել է, երկու փամփուշտով կրակել են, մեկով մեռել ես, դա հաջողությո՞ւն է, ամոթ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ