News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ի հեճուկս փորձագետների սպասումների, էներգակիրների գների անկումը հանգեցրել է Արեւմուտքում արտադրվող շատ ապրանքների պահանջարկի նվազման եւ մեծ կապիտալ ներդրումներ պահանջող տասնյակ նախագծերի չեղարկման: Համաշխարհային տնտեսությունն այսօր ավելի շատ է կախված զարգացող երկրներից, քան 15 կամ 25 տարի առաջ, նշում են Bloomberg-ի փորձագետները:

«4 մլրդ մարդու համար էներգակիրներն ու ջերմամատակարարումը կէժանանա, նրանք ավելի շատ ազատ միջոցներ կունենան»,-հունվարին ասել էր BlackRock միջազգաին ներդրումային ընկերության ղեկավար Լոուրենս Ֆինքը, հաղորդում է RT-ն:

Սակայն զարգացող երկրները, որոնց տնտեսությունը նավթի գների անկման պայմաններում ավելի դանդաղ են աճում, քան սովորաբար, չեն շտապում ներդրումային նախագծերում փող ներդնել: Bloomberg-ի տվյալներով, համաշխարհային տնտեսության տարբեր ոլորտներում սառեցված նախագծերի ծավալը կազմում է 380 մլրդ դոլարից մինչեւ 1,5 տրլն դոլար, զգալիորեն ընկել է սարքավորումների պահանջարկը:

Էներգակիրների գների նվազումը ազդել է նաեւ սպառողական շուկաների վրա: Այսպես, Apple ընկերությունը վերջին եռամսյակում վաճառքի ծավալների անկումը կապում է նավթ արդյունահանող երկրների տնտեսությունների աճի ցածր տեմպի հետ:

«Ես երբեք չէի մտածի, որ կցանկանամ, անգամ կաղոթեմ, որ նավթի գները բարձր լինեն, բայց հիմա ես աղոթում եմ դրա համար: Աշխարհին պետք է նավթի բարձր գներ»,-ասել է հոլանդական ABN Amro բանկի առաջատար տնտեսագետ Հան դե Յոնգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ