News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարթը թերահավատորեն է մոտենում նրան, որ ԱՄՆ տնտեսությունը եւ համաշխարհային տնտեսությունը կարող են խուսափել ռեցեսիայից՝ հաշվի առնելով աճող գնաճը, բարձր տոկոսադրույքները եւ աճի դանդաղումը Չինաստանում:

Նրա խոսքով՝ գնաճը իջեցնելը եւ միեւնույն ժամանակ «փափուկ վայրէջքի» պլանավորումը պատմականորեն բարդ խնդիր էր, իսկ ռեցեսիայի ռիսկերն ակնհայտորեն «թեժ թեմա» են:

«Բոլորը մտահոգված են, որ բոլոր ռիսկերը դեպի անկում են գնում»,- ասել է Ռեյնհարթը Reuters-ին՝ վկայակոչելով մի շարք անբարենպաստ ցնցումներ եւ տոկոսադրույքների բարձրացմանն ուղղված Դաշնային պահուստային համակարգի քայլերը մեկուկես տասնամյակ ծայրահեղ ցածր գներից եւ բացասական դրույքներից հետո: 

Նրա խոսքով՝ 2008-2009 թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հիմնականում ազդել է տասնյակ առաջադեմ տնտեսությունների վրա, եւ Չինաստանն այն ժամանակ աճի մեծ շարժիչ էր, բայց ճգնաժամը շատ ավելի լայն է, եւ Չինաստանի աճն այլեւս երկնիշ չէ:

Համաշխարհային բանկն այս ամիս գրեթե մեկ երրորդով նվազեցրեց գլոբալ աճի իր կանխատեսումը՝ մինչեւ 2.9 տոկոս 2022 թ. համար՝ նախազգուշացնելով, որ պատերազմն Ուկրաինայում էլ ավելի սրեց COVID-19 համավարակի հասցրած վնասը, եւ շատ երկրներ այժմ կանգնած են ռեցեսիայի առջեւ:

Դրանում ասվում է, որ համաշխարհային աճը կարող է իջնել մինչեւ 2.1 տոկոս 2022-ին եւ 1.5 տոկոս 2023-ին, ինչը մեկ շնչի հաշվով գրեթե զրո աճի կհանգեցնի, եթե նվազման ռիսկերը իրականություն դառնան:

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»:

Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը միայնակ չէր, երբ թերագնահատում էր գնաճային ռիսկի աստիճանը, եւ ԴՊՀ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ մյուսները կիսում էին այդ տեսակետը՝ չնայած Համաշխարհային բանկն ավելի վաղ դա «իրական ռիսկ» էր անվանել:

«ԴՊՀ-ն պետք է ավելի շուտ եւ ավելի ագրեսիվ գործեր, եւ ես դա արդեն երկար ժամանակ եմ ասում,- ասել է նա:- Որքան երկար եք սպասում, այնքան ավելի դրակոնյան միջոցներ ստիպված կլինեք ձեռնարկել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է համաշխարհային տնտեսության հեռանկարները
Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է համաշխարհային տնտեսության հեռանկարները՝ մատնանշելով Ուկրաինայի պատերազմը, պարենի համատարած դեֆիցիտի հեռանկարը ․․․
Պարենի գլոբալ «աղետալի» ճգնաժամը կարող է հանգեցնել քաղաքացիական անկարգությունների եւ սովի
Պարենային ապրանքների գների աճը եւ պաշարների ոչնչացումը կարող են շարունակվել մինչեւ 2024 թվականը եւ «գուցե ավելի երկար»․․․․
Ֆոտոռեպորտաժներ