News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է համաշխարհային տնտեսության հեռանկարները՝ մատնանշելով Ուկրաինայի պատերազմը, պարենի համատարած դեֆիցիտի հեռանկարը եւ «ստագֆլյացիայի» հնարավոր վերադարձի մտավախությունները։ 

Համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 2,9 տոկոսով։ Սա ավելի քիչ է, քան 2021 թվականի 5,7 տոկոս համաշխարհային աճը եւ 2022 թվականի հունվարին կանխատեսված 4,1 տոկոսը։ «Շատ երկրների համար դժվար կլինի խուսափել ռեցեսիայից»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը: 

Միայն Միացյալ Նահանգների համար Համաշխարհային բանկը վատացրել է իր աճի կանխատեսումն այս տարի մինչեւ 2,5 տոկոս՝ 2021 թվականի 5,7 տոկոսից եւ հունվարին կանխատեսված 3,7 տոկոսից: Եվրոպական 19 երկրների համար, որոնք օգտագործում են եվրոն, ՀԲ-ն այս տարի նվազեցրել է իր աճի կանխատեսումը մինչեւ 2,5 տոկոս՝  նախորդ տարվա 5,4 տոկոսից եւ հունվարին սպասվող 4,2 տոկոսից: 

Չինաստանում, որն աշխարհի երկրորդ տնտեսությունն է, աճը կդանդաղի մինչեւ 4,3 տոկոս՝ նախորդ տարվա 8,1 տոկոսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ