News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով դատարանի այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ազդել «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի ընթացիկ դատավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

«Որեւէ այլ` այդ թվում եւ հնարավոր շահագրգիռ կառույցների, ինստիտուտների եւ մարմինների կողմից միջամտությունները կարող են ավելի դժվարացնել, առանց այդ էլ դժվար բանակցային գործընթացը ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում: Եվ այդ մասին բազմիցս հայտարարել են, ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ հակամարտության կարգավորման գործում 1992 թվականից մասնագիտացած եւ դետալների մեջ խորացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Կոստանյանը:

Նա մեկ անգամ եւս նշել է, թե «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության ենթակա չէ, քանի որ դիմումատուների մատնանշած տարածքում, արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունն արձագանքել է ՄԻԵԴ հարցադրումներին` նպատակ ունենալով պարզաբանում տալ դիմումատուների ու, որպես երրորդ կողմ ներգրավված Ադրբեջանի կառավարության գանգատներին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ին ներկայացված պարզաբանումներում էլ ներկայացվել են նաեւ ԼՂՀ-ի իշխանությունների մեկնաբանությունները:

Նշենք, որ այսօր ՄԻԵԴ-ում սկսվել է  երկու գործի քննությունը: «Չիրագովներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով հայցվոր ադրբեջանցի ընտանիքը պնդում է, որ «հայկական օկուպացիայի» հետեւանքով Լաչինում կորցրել է իր տունը, ունեցվածքը եւ զրկվել այն տեսանելի ապագայում օգտագործելու, ժառանգելու կամ զարգացնելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել նրանց դիմումները` Լաչին վերադառնալու վերաբերյալ։

Մյուս ներկայացրել է Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքը, որը 1992թ. հունիսին ստիպված է եղել լքել իր հայրենի գյուղը եւ փասխատական դառնալ: Սարգսյանները փոխհատուցում են պահանջում փախուստի ժամանակ իրենց գույքի կորստի համար:

Նրանք նշել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում նաեւ գյուղի մշակույթի հուշարձանների, իրենց նախնիների գերեզմանների ավիրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ