News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները գլոբալ առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` հունիսի 19-ին փախստականների հարցերով զբաղվող մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկման ժամանակ:

ԱԺ-ից NEWS.am-ին  հայտնում են, որ ըստ պատգամավորի՝ փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հիմնականում լուծել են փախստականների որոշ սոցիալական խնդիրները` չզբաղվելով նրանց քաղաքական, իրավական, քաղաքացիական իրավունքների հարցերով, ինչը փաստացի հնարավորություն չի տվել բռնի տեղահանվածների հարցերը միջազգային հարթակներում պաշտոնապես բարձրաձայնել ու ներկայացնել համապարփակ ձևաչափով:

Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները:

ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնել են առկա բազմաբնույթ խնդիրները: Առաջարկվել է խնդիրները լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով:

Վիլեն Գաբրիելյանը շեշտադրել է պետական աջակցության անհրաժեշտությունը: Նա կարևոր է համարել բռնի տեղահանվածների վերաբերյալ նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը` սահմանելով հստակ քայլերի հաջորդականությունը:

Կարևորվել է նաև պետություն-հասարակական կազմակերպություններ գործակցությունը:

Հիշեցնենք, որ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997 թ. իրականացված հաշվառման տվյալներով երկրում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիներին Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:

1999 թ. ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են փախստականներին կարգավիճակ տալու հիմքերը, պայմանները, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր
Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակը արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում…
Ամենաշատ