News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» գիտագործնական աշխատաժողովը։

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել փախստականության թեման գիտական հարթակում և քննարկել խնդիրները մի կողմից իրավաբանների, մյուս կողմից՝ քաղաքական որոշումներ կայացնողների հետ։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության փախստականությունը հետևանք էր Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի։ Առաջին փուլը սկսվել է 1918թ․, երբ ստեղծվեց Ադրբեջան պետությունը և սկսեց պայքար, որպեսզի Ղարաբաղը ներառի իր տարածքի մեջ։ Արցախահայությունը պայքարում էր, որ լինի կա՛մ անկախ պետություն, կա՛մ Հայաստանի կազմում։ Արդյունքում, պայքարն ավարտվեց նրանով, որ 1923թ․ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում այն դեպքում, երբ Ղարաբաղի բնակչության 94 տոկոսը հայեր էին։ Ադրբեջանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որ Ղարաբաղում հայերը չամրապնդվեն և արտագաղթեն։ Չէր զարգացնում արդյունաբերությունը։ Մարզն ուներ ամբողջ 70 տարիների ընթացքում ագրարային տնտեսության կարգավիճակ։ Մի քանի թիվ դա ապացուցելու համար։ Կապիտալ ներդրումների ցուցանիշը բնակչության մեկ շնչի հաշվով Ղարաբաղում կազմում էր Ադրբեջանի ցուցանիշի 37,6 տոկոսը։ Տարածքի արդյունաբերական բեռնվածությունն երկու անգամ ցածր էր Ադրբեջանի միջին ցուցանիշից։ Իսկ 1960-1987թթ․ տարածքի միավորի հաշվով մարզում երեք անգամ պակաս հիմնական ֆոնդեր են ստեղծվել, քան Ադրբեջանում։ Այդպիսի քաղաքականության հետևանքով եթե 1926թ․ հայերի տեսակարար կշիռը ԼՂԻՄ-ում 94,4 տոկոս էր, ապա 1979թ․ այն կազմել է 75,9 տոկոս։ Ընդ որում, եթե դիտարկում ենք Շուշի քաղաքը կոնկրետ մինչև խորհրդային կարգերի հաստատումը, 1914թ․ դրությամբ Շուշիում հայերի տեսակարար կշիռն ամբողջ բնակչության թվում 53,3 տոկոս էր, իսկ թաթարներինը՝ 44,8 տոկոս ։ Այսինքն, Շուշին հայկական քաղաք էր։

Որպեսզի փոխեն բնակչության կառուցվածքը, Շուշիում 1920թ․ մարտի 23-ին կազմակերպվեց ցեղասպանությանը համազոր ոճիր, որի հետևանքով 10,000 հայ սպանվեց։ Արդյունքում Շուշին դարձավ հիմնականում ադրբեջանաբնակ մինչև 1992թ․։

Ընդհանրապես, մինչև Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի սկսվելը՝ 1988թ․, Ադրբեջանում ապրում էր մոտ 500,000 հայ։ Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո նրանք պատասխանեցին ագրեսիայով, ջարդերով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում։ Հայերին արտաքսեցին։ Մնաց հայ բնակչություն միայն Լեռնային Ղարաբաղում, որտեղ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդտեղ ապրող բնակչության թիվն ընդամենը 120,000 էր։ Նրանց էլ վերջնականապես էթնիկ զտման ենթարկեցին այնտեղից արդեն մեր օրերում՝ 2020 և 2023թթ․ ընթացքում»,- ասաց Յուրի Սուվարյանը։

Նա աշխատաժողովի մասնակիցներին կոչ արեց բացահայտել և ներկայացնել ոչ միայն փախստականության խնդիրը, պատճառները, հետևանքները, իրավունքի պաշտպանության հարցերը, այլև առաջարկներ ներկայացնել Արցախի ճակատագիրը որոշելու ուղղությամբ։ «Սա շատ կարևոր է, որովհետև Արցախը պարզապես չի կարելի թողնել առանց հայերի, ովքեր թողել են իրենց պապենական հողերը, ունեցվածքը, գերեզմանները, մշակութային դարավոր հուշարձանները»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն իր ելույթում նշեց․ «Փախստականության երևույթը սկսվում է առաջին կայսրությունների հետ և մինչ օրս շարունակվում է մնալ մեծ կայսրությունների քաղաքականության տիրույթում։ Այս երևույթի հետազոտությունը ներկայում պետք է հիմքեր ստեղծի հայկական պետականության ուժեղացման և գաղթականության սինդրոմը հաղթահարելու համար»։

Աշխատաժողովի նիստերի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում՝ «1988-1992թթ․ փախստականության պատճառները և ընթացքը», «1988-1992թթ․ փախստականների ինտեգրացիան Հայաստանում և հետևանքները» և «Արցախի փախստականությունը» թեմաներով։

Աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ՀԿ-ն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր
Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակը արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում…
Ամենաշատ