News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում հազվագյուտ իրավիճակ է արձանագրել. սպառողական ապրանքների միջին գները տարեկան կտրվածքով նվազել են 1.6%-ով, այդ թվում պարենամթերքինը՝ 4.1%-ով: Հայտնի է, որ այդ ամսվա ընթացքում պահանջարկը (հատկապես՝ պարենամթերքի) հասնում է տարվա առավելագույնին: Առեւտրականները միշտ օգտվում են նախատոնական իրարանցումից՝ ապրանքների գները բարձրացնելու համար:

Այդ «ավանդույթի» խախտումը, չնայած գնորդների համար դրական կողմերին, վկայում է բնակչության դրամական եկամուտների դինամիկայում խնդիրների մասին: Սա հաստատվում է նաեւ մեկ այլ փաստով. դեկտեմբերին մանրածախ ապրանքաշրջանառությունը հանրապետությունում տարեկան կտրվածքով կրճատվել է 19.2%-ով (!): Այսպիսով, տարվա վերջին ամսվա ընթացքում իրավիճակը զգալիորեն վատթարացել է:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 7.8%-ով: Ընդ որում, զգալի վնաս են կրել խանութները, որոնց մասով անկումը հասել է 10.3%-ի: Նկատենք, որ հենց խանութներն են ապահովում հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության գերակշիռ մասը (անցյալ տարի՝ գրեթե 72%): Այս օբյեկտների համար բացասական տեղաշարժը «նպաստել է» մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկայի՝ 7.6%-ով դանդաղելուն (ընթացիկ գներում): Հավելենք, որ մանրածախ առեւտրում ճգնաժամի առաջին նշանները հստակ արտահայտվեցին 2014 թվականին:

Նշված երեւույթներն առաջին հերթին կապված են արտաքին դրամական փոխանցումների կրճատման հետ (մասնավորապես՝ Ռուսաստանից), ինչպես նաեւ բնակչության արտագաղթով: Առաջին գրաֆիկում ներկայացված է ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկան, երկրորդում՝ Ռուսաստանից եւ աշխարհի այլ երկրներից դրամական փոխանցումների դինամիկան: Նշենք, որ անցյալ տարվա տվյալները դեռեւս չեն հրապարակվել: Սակայն հունվար-նոյեմբերի զգալի անկումը (ընդհանուր առմամբ՝ 31.5%, այդ թվում Ռուսաստանից՝ 37.3%) թույլ չի տալիս հուսալ, որ դեկտեմբերին այդ ոլորտում իրավիճակը կբարելավվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ