News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին մեկնաբանել է #RIPTwitter («Հանգչիր խաղաղությամբ, Twitter») հեշթեգի ի հայտ գալը՝ կապված նորությունների ժապավենի ձեւավորման ալգորիթմի ենթադրյալ փոփոխության հետ:

«Ողջո՛ւյն, Twitter! Ինչ վերաբերում է #RIPTwitter-ին. ուզում եմ, որ իմանաք, որ մենք միշտ լսում ենք ձեզ: Մենք չէինք ծրագրում հաջորդ շաբաթ վերակազմավորել նորությունների ժապավենի ձեւավորման կարգը»,- գրել է նա:

Ըստ Lenta-ի, Դորսին նշել է, որ Twitter-ն օգնում է կապ պահպանել իրական ժամանակով, եւ ցանցը ստեղծողները մտադիր են շարունակել կատարելագործել ծառայությունը՝ այն «ավելի կենդանի դարձնելու համար»:

Ավելի վաղ Twitter-ի օգտատերերը #RIPTwitter հեշթեգն էին ստեղծել՝ դժգոհություն հայտնելով, մասնավորապես, այն առիթով, որ ծառայությունը նման կլինի Facebook-ի նորությունների ժապավենին:

Twitter-ը կարող է գրառումների հրապարակման նոր մեխանիզմը ներկայացնել արդեն փետրվարի կեսերին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ