News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով խզել 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ իշխանությունների եւ Թուրքիայի միջեւ կնքված եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիրը, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։

«Թուրքական ագրեսիայի աճի պարագայում մենք այժմ պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի եւ նրա դաշնակիցների համար ոչ շահավետ բոլոր ռուս-թուրքական համաձայնությունները։ Անկարան պետք է հասկանա, թե ինչի կարող է վերածվել հակամարտության սրումը»,- ասել է Օբուխովը։

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով՝ Թուրքիան իրոք շատ ծանր պայմաններ է առաջադրել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետ։ «Սակայն թուրքերին պետք է դաստիարակել։ Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ։ Եթե դուք այսօր դավաճան դիրքորոշում եք ընդունել, ուրեմն պայմանագիրը խզելը համարժեք քայլ է։ Այդ հարցում մեզ կաջակցի Հայաստանը»,- ասել է Պախոլկովը։

Ընդ որում, նա նշել է, որ եթե անգամ պայմանագրի խզումը մեծ իրավաբանական ուժ չունենա, դա կարտահայտի իրենց տարածքային հավակնություններն առ այն, ինչի հետ ռուսական կողմը համաձայն չէ։

Թուրքիայի հետ բարեկամության եւ եղբայրության պայմանագրի խզումը դիտարկվել էր եւ նախկինում։ Նացիզմի դեմ տարած հաղթանակից հետո ԽՍՀՄ-ը պահանջում էր Անկարայի հետ նոր համաձայնագիր կնքել, սակայն հրաժարվել էր այդ հավակնություններից Ստալինի մահվանից հետո։

«Երեք անդրկովկասյան հանրապետություններից երկուսը՝ Հայաստանն ու Վրաստանը, չեն ճանաչում պայմանագրի պայմանները։ Պետք է հասկանանք, որ 1921թ. բոլշեւիկների իշխանությունը մազից էր կախված»,- ասել է Օբուխովը։

Նշենք, որ այդ պայմանագրի համաձայն՝ Թուրքիային է անցել Կարսի մարզի մեծ մասը, նախկին Բաթումիի մարզի հարավային հատվածը, Երեւանի նահանգի Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռան հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ