News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս իրավապահներին հաջողվել է վերականգնել 2016–ի դեկտեմբերի 19–ին Անկարայում մի միջոցառման ժամանակ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մեւլութ Ալթընթաշի ջնջված նամակագրությունը։

Թուրքական Posta–ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը թուրքական դատախազությանն է հանձնել Մեւլութ Ալըթնաշի վերականգնված նամակագրությունը, որը մի քանի բաժիններից է կազմված։

«Ֆեթուլլահ Գյուլեն» անունը նամակագրության մեջ 2 անգամ է հանդիպում, «հիզմեթ» (Գյուլենի շարժման անունը գյուլենականների համար–խմբ) անունը՝ 690 անգամ, «Ֆեթո» (գյուլենականների անունը թուրք իրավապահների համար–խմբ) անունը՝ 4 եւ «Նուր իսլամական շարժում» անունը՝ 1 անգամ։  «Ալ քաիդա» անունը չի հանդիպում նամակագրությունների մեջ։

Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը  դեսպանին սպանելուց հետո «Ալ Քաիդայի» անունը տվել է հետաքննության ժամանակ իրավապահներին մոլորեցնելու համար։

Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Թուրքիայում նախկին ոստիկանը կալանավորվել է ռուս դեսպանի սպանությանը մասնակցելու կասկածանքով
Նրան կասկածում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որին Անկարայի իշխանությունները մեղադրում են բոլոր մեղքերի համար…
Ամենաշատ