News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը երջանիկ է հերթական անգամ աջակցել Հայաստանում բրիտանական ֆիլմերի փառատոնին: Այս մասին փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Ջուդիտ Ֆարնուորթը:

Փառատոնը , որը թվով արդեն 14-րդն է , սկսվելու է փետրվարի 20-ին ու կանցնի թե Երեւանում , թե Հայաստանի մարզերում: Երեւանում ցուցադրությունները անցնելու են փետրվարի 20-26-ը «Մոսկվա» կինոթատրոնում , իսկ հետո ցուցադրություններ կսկսվեն նաեւ մարզերում: Այս տարի բրիտանական կինոն կհասնի մինչեւ Ապարան , Դիլիջան ու Ալավերդի քաղաքներ:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները ներկայացնելու հրաշալի հնարավորություն է: Մշակույթը մարդու իրավունքների ու ազատությունների մասին տեսակետներ փոխանակելու հոյաակապ միջոց է: Ֆիլմերը , որոնք դուք կտեսնեք , իրոք շատ լավն են, ու մենք հույս ունենք , որ դրանք կնվաճեն հայ հանդիսատեսի համակրանքը», - ասել է նա:

Փառատոնի հատուկ հյուրն է լինելու Սայմոն Ուիլքինսոնը , որն աշխատում է տրանսմեդիա ոճում: Կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» երեւանյան կենտրոնում նա կցուցադրի իր ֆիլմը:

Փառատոնը կազմակերպել է British Council –ը՝ Միացյալ թագավորության դեսպանատան ու ընկերության աջակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ