News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում ընդդիմության եւ իշխանության թեկնածուների  օգտին քվեարկությունը  ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում պայմանավորեց այն հանգամանքով, որ ցանկանում էր բոլոր թեկնածուներն էլ անցնեն ու ներկայանան լիագումար նիստում:

Մեր հարցին, թե իշխանության հետ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու  գործընթացի՞ց էր բխում իր «կողմը» ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանի օգտին, Մինասյանը պարզաբանեց. «Եթե ես մտածեի այդ ձեւով, ես պետք է դեմ քվեարկեի մյուս երկու թեկնածուին եւ միայն իշխանության թեկնածուի օգտին քվեարկեի, բայց ես կողմ եմ քվեարկել երեքին էլ, քանի որ համարում եմ, որ լիագումար նիստն է վճռահատում այս հարցը եւ հետեւաբար ինչքան շատ թեկնածուներ լինեն, այնքան լավ»,-ասաց Մինասյանը:

Նշենք, որ Մինասյանը այսպես փորձեց հիմնավորել այն դեպքում, երբ իր ներկայությամբ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվեց քվերակությանը մասնակցել` նշելով, որ դա խմբակցության որոշումն է: Ջհանգիրյանի հեռանալուց հետո լրագրողների համար էլ անգամ պարզ էր, որ մեկ ձայնի տարբերությամբ Արման  Թաթոյանն է ընտրվելու եւ լիագումար նիստում միակ թեկնածուն է լինելու:  Իշխանության թեկնածուի օգտին քվեարկեց յոթ պատգամավոր, իսկ Զարուհի Փոստանջյանի` հինգ: Այսինքն, Եթե Արծվիկ Մինասյանը չքվեարկեր Արման Թաթոյանի օգտին, ձայները կհավասարվեին եւ Արծվիկ Մինասյանի ուզած տարբերակը ինքնին տեղի կունենար, լիագումար նիստում կլիներ առնվազն երկու թեկնածու:

«Ես համակարծիք եմ, որ շատ թեկնածուներ լինեն լիագումար նիստում, եթե  բավարարում են պահանջներին, ես դրանից ելնելով` քվեարկում եմ կողմ, ինձ ասում էին`  Զառային պիտի կողմ քվեարկեիր, մյուսներին` դեմ,  ինչո՞ւ, տրամաբանությունը ո՞րն է»,-տարակուսեց Մինասյանը:

Թերեւս իր տրամաբանությունը արդաարցնելու նպատակով  ՀՅԴ ներկայացուցիչը քվեարկել էր նաեւ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած թեկնածուի օգտին, որին դահլիճում գտնվողներից, բացի Տիգրան Ուրիխանյանից, ոչ ոք չէր ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ