News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հետաքրքրված չէ սպառազինությունների մրցավազքով, եւ ներկայումս ո՛չ առիթ կա, ո՛չ էլ պատճառ դրանով զբաղվելու համար։ Այս մասին Time ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւը։

«Նշանակո՞ւմ է արդյոք, որ մի շարք հարցերի շուրջ բանակցությունները դադարեցնելը սպառազինությունների մրցավազքի սկիզբն է։ Իհարկե, ոչ։ Մենք սպառազինությունների մրցավազքով հետաքրքրված չենք։ Դա շատ երկար պատմություն է, եւ ներկայումս ո՛չ առիթ կա, ո՛չ էլ պատճառ  զբաղվելու մի բանով, ինչով 1970-1980 թթ. զբաղվում էին ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի հետ։ Եվ ինչն իհարկե անդրադառնում էր ԽՍՀՄ տնտեսության վրա»,- մեջբերում է Մեդվեդեւի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը (ՌՀՍ 3) ռուս-ամերիկան հարաբերությունների նվաճումն էր, որը թեթեւացրել է աշխարհում ընդհանուր իրավիճակը։ Ըստ էության՝ միջուկային զինանոցները բերվել էին 1960-ական թթ. սկզբի իրավիճակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ