News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մենք ձգտում ենք տարվա մարդ դարձնել հայ հրամանատարին: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Հայաստանի Զինված ուժերում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր միտինգի ժամանակ իր խոսում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, 2015թ. բազմաթիվ անգամ հնչել է այն միտքը, որ տարվա մարդը հայ զինվորն է:  «Իզուր չէ, որ 2016թ. համար, հայտարարելով հրամանատարական կազմի պատրաստության տարի, մենք ձգտում ենք տարվա մարդ դարձնել հայ հրամանատարին, ում գիտելիքների, խելացի ղեկավարման, առաջադրանքի հայեցակարգի իրականացման, փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու կարողության, խելացի պաշտպանության իրականացման շնորհիվ մենք կարող ենք առաջատար բանակների շարքը համալրել, նրանցից հետ չմնալ և ապահովել հայ ժողովրդի խաղաղ արարումը»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ հայկական բանակի ղեկավարությունը 2016թ. իր գործունեությունը պետք է ձևավորի անցած տարիների ձեռքբերումների, բանակի դիրքերի ամրապնդման հիմքի վրա:

«Մենք տարին հայտարարել ենք հրամանատարական անձնակազմի պատրաստության տարի: Մենք այս ամենն իրականացնելու ենք «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսի ներքո: Մենք այս ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել մեր բանակի վարկի բարձրացման համար, ձեռք ենք բերել մեր ժողովրդի վստահությունը: Այսօր մեր զինվորները, ինչպես Արցախի ազատամարտի ժամանակ, հերոսություն են կատարում առաջին գծում: Եվ կարծում եմ, որ առաջին գծում կատարած հերոսությունը թույլ է տալիս ասել, որ մենք առաջին հերթին խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում մեր սահմաններին: Հենց այդ փորձն է, որը մեզ հնարավորություն է տալիս հաջողություններ ունենալ երկրագնդի տարբեր հատվածներում, ապացուցել աշխարհի առաջատար բանակներին, որ մենք նրանցից ոչնչով չենք տարբերվում»,- ընդգծել է պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ