News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 15-ին, քննում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանի միջնորդությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրային փրկության ճակատի մի քանի տասնյակ անդամներ հավաքվել են դատարանի առջեւ՝ սատարելու Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանին:

Հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանին  ազատ արձակելու հիմքեր են տեսնում, որը դատարանը պետք է հաշվի առնի:

«Գեւորգին ազատ արձակելու նպաստավոր պայմաններ կան: Նկատի ունեմ այն, որ քաղաքացիների ակտիվ  մասնակցություն կա, բոլորն էլ հասկանում են, որ Գեւորգին անհիմն են կալանավորել եւ բոլորն էլ շահագրգռված են, որ նրան ազատ արձակեն»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ եթե այսօր էլ բացասական եղավ պատասխանը, իրենք շարունակելու են պայքարը: 

Ակցիայի մասնակիցներն այս պահին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատեք երկիրը ներքին թշնամուց», «Կազմակերպված ժողովուրդն ամենազոր է» գրությամբ պաստառներով կանգնած են դատարանի շենքի առջեւ, որը հսկում են մեծ թվով ոստիկաններ: Դատրանի առջեւ է նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ 

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ