News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը դեկլարացիա է, որում նախանշված են ավելի լավ կառավարման համակարգ ունենալու մասին մտքեր եւ դրանք իրագործելու ծրագրեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Նախագահի ուղերձը ինձ վրա մեծ տպավորություն թողեց, որովհետեւ մի կողմից արտահայտված բոլոր մտքերը որեւէ լուրջ քննադատության չեն արժանացել, մյուս կողմից դա ապագային նվիրված մտորումներ են: Նախագահն ասում է՝ այո, ունենալու ենք նոր Սահմանադրություն, նոր քաղաքական համակարգ, բայց իշխող կառավարությունը չպետք է մոռանա, որ մենք նաեւ ներկայիս կառավարման համակարգում լուծելու խնդիրներ ունենք, որոնց համար ծրագրեր է առաջարկում»-ասաց պատգամավորը:

Ասուլիսի մյուս բանախոս, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նախագահի ելույթում մի շարք լեզվաբանական խութեր էր հայտնաբերել, եւ հորդորեց «ճառը գրողներին» ավելի ուշադիր լինեն հետագայում:

«Ես կուզեի, որ մեր երկրի նախագահի ճառն ամենալավը լինի, բայց ճառում հռետորական ձեւակերպումները շատ էին, իսկ ծրագրային մտքերը պետքէ լինեին ավելի հասցեական եւ հստակ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մանվել Բադեյանին զավեշտալի թվաց, որ ռուսական կրթություն ունեցեղ Լարիսա Ալավերդյանը քննադատում է ելույթի լեզվաբանական թերացումները, իսկ բովանդակային առումով որեւէ լուրջ քննադատություն չարեց:

ՀՀԿ պատգամավորը եզրափակեց՝ նախագահի ելույթը ուղղված էր ոչ թե կուսակցությանը, այլ հասարակությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ