News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քրեական աշխարհի ենթադրյալ առաջնորդ Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) Մոսկվայում լրջորեն վիրավորվել է։

Մինչ գաղտնի աղբյուրները հայտնում էին նրա մահվան մասին, Ուսոյանը ՕՄՕՆ-ականներով շրջապատված Բոտկինի հիվանդանոցի վիրահատական սեղանին էր։ «Էխո Մոսկվիի» տեղեկացմամբ, մարդասպանը Ուսոյանի եւ նրա թիկնապահի վրա կրակել է, երբ նրանք մոտենալիս են եղել Տվերսկայա փողոցի շենքերից մեկի շքամուտքին։

Այս պահին հայտնաբերվել է այն բնակարանը, որտեղից կրակել են եւ զենքը, որից կրակել են։ Հանցագործության պատճառներից մեկը, ըստ ոստիկանության, Կրասնոդարի մարզում ազդեցության ոլորտների բաշխումն է, մասնավորապես այնտեղ կառուցվող մարզական օբյեկտների մասով։

Շքամուտքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են Ասլան Ուսոյանի եւ նրա թիկնապահի վրա կատարված հարձակումը։ Տեսագրությունը կարելի է դիտել Lifenews կայքէջում։

Վրաստանից եկած, ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի եւ Տարիել Օնիանիի միջեւ 2008-ին ծագած լուրջ տարաձայնության պատճառ էր դարձել Իսպանիայում դատապարտված Զաքարիա Կալաշովի կայսրությունը կիսելու հարցը։ Այդ վեճում Դեդ Հասանին պաշտպանող Յապոնչիկը եւս վիրավորվել էր փորին ուղղված կրակոցից եւ մահացել։ Քրեական աշխարհում հարձակման պատասխանատվությունը դրել էին Տարիել Օնիանիի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ