News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիան հերթական «վարկածն» է առաջ քաշել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գլխին խաչ տեղադրելուց հրաժարվելու վերաբերյալ:

Հայաստանից ժամանած լրագրողների հետ ուրբաթ օրը Անկարայում կայացած հանդիպմանը Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարի խորհրդական Իսմեթ Յըլմազը հայտարարել է, թե Իտալիայից հրավիրված գիտնականների խմբի օգնությամբ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթն այնպես է վերանորոգվել, որ անհնար է դարձել գմբեթին խաչ տեղադրելը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մի խաչ բերեցին այնտեղ, եւ աշխատեցինք տեղադրելու թույլտվություն ստանալ, բայց այն 2 մետրից ավելի բարձրություն եւ մոտ 200 կիլոգրամ կշիռ ունի: Վերանորոգումից հետո գմբեթն ամբողջությամբ փակվեց, եւ խաչը տեղադրելու տեղ չկա», - ասաց Յըլմազը` վստահեցնելով. - «Այսինքն, ոչ թե մենք չենք ուզում խաչը տեղադրել, այլ անհնար է տեղադրել»:

«Եթե առանց փոփոխությունների այժմ տեղադրենք, փոքր քամուց անգամ կվնասենք գմբեթը: Մենք նախատեսում ենք կրկին մասնագետներ հրավիրել եւ փորձել խաչը տեղադրելու հնարավորություն ստեղծել», - նշեց թուրք պաշտոնյան:

Բացի այդ, Յըլմազի խոսքով, իրենց գործընկերները պրպտել եւ արխիվներում Սուրբ Խաչ եկեղեցու որեւէ լուսանկար չեն գտել, որտեղ խաչ է երեւում:

Ի պատասխան հարցի` արդյոք փնտրե՞լ են մինչեւ 1915 թվականի արխիվներում, թուրք պաշտոնյան պարզապես նշեց, թե Թուրքիան որեւէ միտում չունի այդ խաչը չտեղադրելու, եւ պատարագից հետո անպայման այն կտեղադրվի: «Համեմատեք այդ եկեղեցին մինչեւ վերանորոգումը եւ վերանորոգումից հետո: Երբ այցելեք, կտեսնեք, որ այն հոյակապ վերանորոգված է», - ասաց Իսմեթ Յըլմազը:

Եկեղեցու վերանորոգման համար Թուրքիայի կառավարությունը ծախսել է մոտ 1.5 միլիոն դոլար: Տուրիզմի եւ մշակույթի նախարարի խորհրդականն ասաց, որ հրատարակել են նաեւ Աղթամարի մասին պատմող փոքրիկ գրքույկ, որն անվանել են «Հայ մշակույթի գլուխգործոց»:

Ըստ Յըլմազի` սեպտեմբերի 19-ի պատարագից հետո, գուցե` Ամանորի նախաշեմին, հնարավոր է` դարձյալ եկեղեցական պատարագներ մատուցվեն Սուրբ Խաչ եկեղեցում:

Ինչ վերաբերում է հայ զբոսաշրջիկներին, ովքեր խաչը գմբեթին չտեղադրելու պատճառով հրաժարվել են իրենց այցելությունից, Իսմեթ Յըլմազն ասաց, որ տարեկան 27 միլիոն զբոսաշրջիկ ընդունող երկրի համար դա աննշան կորուստ է: «Այս դեպքում կարեւորը երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելն է, եւ մենք դա անում ենք», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ պատգամավորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել է «ՀՀ պետականության դեմ հարձակմանն» աջակցելու մեջ
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ներսում սադրանք է իրականացվել։ Միաժամանակ, դրսում մարդկանց գրգռել են...
Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տուն՝ այնտեղ գտնվող «Սասունցիներ» որմնանկարի...
Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ