News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագից առաջ Վանում ներկայացվեց Ս.Խաչ եկեղեցու մասին պատմող երկլեզու աշխատությունը:

Ըստ «Գազետեվան»-ի, սեպտեմբերի 17-ին Վանում տեղի ունեցավ թուրքական Birzamanlar Yayincilik հրատարակչության եւ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի հետ համատեղ հրատարակած Վանի Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու մասին պատմող երկլեզու աշխատությունը։

«Աղթամար. Միջնադարյան հայկական ճարտարապետության զարդը»  վերնագիրը կրող գիրքը ներկայացրեցին Արա Սարաֆյանը եւ Օսման Քոքերը։

Արա Սարաֆյանն  ասաց, որ գիրքը հրատարակում են արարողությունից առաջ, որպեսզի մասնակիցները քաջատեղյակ լինեն եկեղեցու պատմությանը: Իսկ  Օսման Քոքերը թուրք պատմագրությունում ոչ թուրք տարրերի մասին հազվադեպ հիշատակման մասին նշելով, ասաց. «Բոլոր լավ բաները թուրքերն են արել, իսկ մնացածին տեղ է հատկացվում, միայն բացասական  միջադեպերի ժամանակ: «Ազատագրման պատերազմի ժամանակ մեզ թիկունքից դանակահարել են». այսպիսի պատմություն գրելու ոճ ունենք: Սրանից բացի, մեր պատմաբաններից ոչ մեկը հայկական աղբյուրներին լիարժեք ծանոթ չէ` հայերեն չիմանալու պատճառով»:

Միջոցառումը ավարտվեց հարց ու պատասխանով:

Գրքի կազմողներն են լոնդոնաբնակ Արա Սարաֆյանը եւ Օսման Քոքերը։ Գրքում ներկայացված է Ստեփան Մնացականյանի ուսումնասիրությունը։

Գիրքը կազմված է 168 էջից, որի մեջ ընդգրկված են 68 գունավոր լուսանկար եւ 19 քարտեզ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ պատգամավորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել է «ՀՀ պետականության դեմ հարձակմանն» աջակցելու մեջ
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ներսում սադրանք է իրականացվել։ Միաժամանակ, դրսում մարդկանց գրգռել են...
Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տուն՝ այնտեղ գտնվող «Սասունցիներ» որմնանկարի...
Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Ամենաշատ