News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 18-ին երկու հոգեւորականների ուղեկցությամբ Վան է ժամանել Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Նա հյուրանոցի համարում մի փոքր հանգստանալուց հետո այցելել է Վանի հոգեւոր խորհուրդ, որի մուտքի մոտ նրան վարդ է նվիրել Վանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Նիմեթուլլահ Արվասը:

Աթեշյանը Արվասին է նվիրել «Հայերի դերը օսմանյան կայսրության առողջապահության ոլորտում» Արսեն Յարմանի աշխատությունը:

Նիմեթուլլահ Արվասը պատասխան ընծա է մատուցել Աթեշյանին, նվիրելով Վանում օգտագործվող թեյ պատրաստելու համար նախատեսված «սամովար»:

Աթեշյանը նշել է, թե Աղթամարի վերաբացումը պատարագների համար, շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ այն մեծ նշանակություն է ունեցել հայության հոգեւոր կյանքում:

Նա ընդգծել է, որ Աղթամարի Ս.Խաչում պատարագ մատուցելու թույլտվությամբ իրականացվեց իրենց երազանքը, քանի որ 1915-ից այս կողմ նման բան չի իրականացվել: Աթեշյանն անդրադառնալով սպասվող պատարագին հայության մասնակցության խնդրին, նշել է, թե խաչ չտեղադրելու հետ կապված իրենց ավելի վաղ արած կանխատեսումները չեն իրականանա: Ըստ Աթեշյանի՝ պատարագին մասնակցելու համար մեծ ակտիվություն են ցուցաբերում պոլսահայերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ պատարագ է մատուցվելու: Թեեւ թուրքական կողմը նախապես խոստացել էր մինչ պատարագը խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, սակայն հետո հայտարարեց, որ չի հասցնում դա անել եւ խաչը կտեղադրվի պատարագից հետո: Սա առիթ դարձավ, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկությունն ու Երուսաղեմի պատրիարքությունը հրաժարվեն պատարագին մասնակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Ամենաշատ