News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները վախեցան նորից քննարկել 2008 թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձությունների հարցը: Այս մասին լրագրողներին մարտի մեկին հայտնել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հիշեցրել է, որ քաղաքական մեծամասնությունը ընդդիմությանը խոստացել էր հանձնաժողով ձեւավորել 2013 թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո, բայց չի կատարել իր խոստումը: «Այն ժամանակ ես հույս ունեի, որ իշխանությւոնները կցանկանան ազատվել նրանցից, ովքեր ծրագրել ու իրականացրել էին մարտի 1-ի սպանությունները: Երբ հրաժարվեցին այդ նախաձեռնությունից, ես հասկացա, որ ամենայն հավանականությամբ իշխանություններն այնքան են սերտաճել, որ երկրորդները առաջինների դեմ գնալու համարձակություն չունեցան »,- ասել է Ջհանգիրյանը:

Պատգամավորը համամիտ չէ այն տեսակետին, որ սահմանադրական բարեփոխումները ու անցումը խորհրդարանական հանրապետությանը ինքնին ունակ են ազատել հետընտրական վտանգավոր բախումներից: Հարցն ավելի հեշտ է լուծվում, պետք է հանցագործությունները բացահայտվեն, իսկ մեղավորներն էլ դատարանի առջեւ կանգնեն: «Ես սադիստ չեմ, ու չեմ պահանջում, որ հազարավոր մարդիկ բանտ նստեն ու երկար ժամանակով: Բայց գոնե տասնյակ մարդիկ պետք է պատիժ կրեն: Հենց դա էլ կլինի քայլ՝ այդ իրադարձությունների կրկնության դեմ»,- ամփոփել է Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանության եւ ընդդիմության միջեւ բախումների ժամանակ Երեւանի կենտրոնում 8 ցուցարար եւ Զինված ուժերի 2 զինծառայող էր զոհվել։ Մարդկանց մահվան համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ