News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե մենք, իրոք, փորձեինք քայլեր ձեռնարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար։ Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Նրա խոսքով, քաղաքական այդ ուժն իրենց կոալիցիոն գործընկերն է։ «Մենք այդպիսի բաներ մեզ թույլ չենք տա։ Այսպիսի մանր-մունր խոսակցություններ միշտ էլ լինում են։ Պատկերացրեք՝ ինչ տարաձայնություններ կան ՀԱԿ-ում։ Ինչո՞ւ նման բաներ չպիտի լինեն կոալիցիայում։ Բայց մենք ընդհանուր ռազմավարությունով միասնական ենք, եւ ես նման խոսակցություներին եւ ասեկոսեներին նշանակություն չեմ տալիս»,- նշեց նա։

Անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի թեմային՝ Զոհրաբյանը նկատեց, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ըստ կոալիցիոն ուժերի պայմանավորվածության՝ այդ կուսակցության քվոտայով է ։ «Լա՞վ է աշխատում Արեւիկ Պետրոսյանը, թե ոչ՝ պետք է գնահատի ԲՀԿ-ն։ Ես չեմ ուզում այդ հարցերին խառնվել։ Թե ով կլինի թեկնածուն, չեմ կարող ասել։ Կարծում եմ մոտակա քառօրյայում այդ հարցը կդրվի։ Իրենք ում էլ առաջադրեն, մենք կողմ կլինենք»,- ասաց Զոհրաբյանը՝ խուսափելով, սակայն, պատասխանել այն հարցին, թե ում է տեսնում ինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանն օրերս հրաժարական էր ներկայացրել։ Ըստ շրջանառվող լուրերի նրան այդ պաշտոնում կփոխարինի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ