News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը արժանի մրցակից է Բելառուսի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է «Բելառուս 5» հեռուստաընկերության մարզական լրագրող Նիկոլայ Խոդասեւիչը՝ անդրադառնալով մարտի 25-ին Երեւանում կայանալիք Հայաստան – Բելառուս ընկերական խաղին:

«Բելառուսի հավաքականը կես տարի չի խաղացել: Մենք բաց թողեցինք նոյեմբերի ընկերական հանդիպումները: Այժմ ունենք երկու հանդիպում Հայաստանի եւ Մոնտենեգրոյի հետ, որոնց համարում եմ արժանի մրցակիցներ: Մենք խաղալու ենք հինական կազմով, սակայն  ունենք կորուստներ: Օբյեկտիվ պատճառներով չեն մասնակցի խաղին Ալեքսանդր Գլեբը ու Անտոն Պուտիլոն, բայց ինչպես հասկացա մարզչական կազմը հետագայում նրանց հետ հույսեր կապում է»,-նշել է նա:

Նիկոլայ Խոդասեւիչի խոսքով, Մաքսիմ Բարդաչեւը եւ Իգոր Ստասեւիչը, դուրս մնացին այս հավաքից: «Մարզիչը վստահեցրեց, որ իրեն ձեռք է տալիս այս կազմը: Նորեկներ չկան, ֆուտբոլիստները առաջին տարին չէ, որ միասին հանդես են գալիս:

Բելառուսը սկսել է պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Վերջին տարիներին մենք խնդիր ունեինք սպարինգ զույգերի ընտրության հարցում: Այս պահին մեր ոչ բոլոր ֆուտբոլիստներ են գնվում լավ մարզավիճակում, քանի որ շատերի համար խաղային մրցաշրջանի նոր է վերսկսվել: Այսպիսի սպարինգ խաղերին մեծ ուշադրություն չենք դարձնում, սա իր հերթին աշխատանքային գործընթաց է: Լավ է, որ ունենք երկու խաղ: Դրանք արատգնա են, քանի որ մեզ մոտ այժմ եղանակը այդքան էլ լավը չի»- ասաց Նիկոլայ Խոդասեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ