News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շատերն էին երազում, որ ԲՀԿ-ն քանդվեր, լինեին անախորժություններ, սակայն չստացվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն` անդրադառնալով վերջին շրջանում ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումների մասին խոսակցություններին:

«Որեւէ մեկը չի կարող վտանգ հանդիսանալ ԲՀԿ-ի համար: Շատերն էին ուզում, որ ԲՀԿ-ն կազմաքանդվեր, ինտրիգներ լինեին, բայց չստացվեց»,-ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ  իրենց  նախկին կուսակից, նախկին արտգործնախարար  Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունն անգամ  ԲՀԿ-ին վտանգ չի սպառնում: «Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերում այդ քայլին, բայց այդ կուսակցությունը չի կարող մեզ խանգարել: Ապագան ցույց կտա` մեզ մրցակից կլինի, թե գործընկեր, դժվար է հիմա ասել: Որեւէ առիթ դեռ չի եղել, որ ես զրուցեմ Օսկանյանի հետ ու հասկանամ` ինչ է լինելու, ինչի մասին է խոսքը: Էլի եմ ասում` ոչ միայն Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը, այլ առհասարակ որեւէ մեկը չի կարող խանգարել ԲՀԿ քաղաքական ուժին»,-ասաց նա:

Նշենք, որ վերջին շրջանում մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ փակվել է ԲՀԿ-ի Նոյեմբերյանի տարածքային կառույցը, խնդիրներ կան նաեւ ԲՀԿ Բաղրամյանի կառույցում: Սակայն ավելի ուշ ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, որ այդ ամենի թիկունքում  ԲՀԿ գործարար պատգամավորներից մեկն է, որը «շարունակում է ԲՀԿ-ում չեղած տարաձայնություններ որոնել»: «Ուզում ենք հուսալ, որ ԲՀԿ մեր գործընկերը, ով որեւէ կերպ չի համակերպվում մտքի հետ, որ այլեւս չի համակարգելու ԲՀԿ կառույցները, վերջապես կհանդարտվի եւ կհասկանա, որ իր բոլոր քայլերը՝ վնասելու կուսակցությանը, դատապարտված են»,-նշել էր ԲՀԿ մամուլի խոսնակը:

Նշենք, որ խոսքն, ըստ ամենայնի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի մասին է, որը մինչեւ վերջերս համակարգում էր ԲՀԿ կառույցների աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ