News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավելի շատ հայեր կայցելեին Վան՝ մասնակցելու սեպտեմբերի 19-ին կայանալիք պատմական պատարագին, եթե խաչի հետ կապված վեճը լուծված լիներ, եւ հարեւան երկրների միջեւ սահմանը բաց լիներ, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

«Եթե սահմանը բաց լիներ, Հայաստանի բոլոր հայերը այստեղ կլինեին»,- ասել է Քայան Սոյաքը՝ Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի համահիմնադիրն ու համանախագահը: Ինչ վերաբերում է խաչի խնդրին, Սոյաքը նշել է, որ Հայաստանի հայերը չէին հասկանում, թե ինչու խաչը պատշաճ կերպով չի տեղադրվել եկեղեցու վրա:

«Նրանք մտածում էին, որ թուրքական կառավարությունը դեմ է խաչի տեղադրմանը: Մենք ձգտել ենք բացատրել ինչպես հայկական սփյուռքին, այնպես էլ Հայաստանին, որ դա այդպես չէ»,- ասել է նա:

«Եթե գմբեթին խաչ լիներ, Հայաստանից ավելի շատ մարդ կայցելեր: Անգամ այժմ Հայաստանից երեք ավտոբուս էր եկել: Իրենք էլ էին ասում, որ խաչի պատճառով քիչ են եկել»,- ասում է Արիս Նալչըն՝ «Ակոս» թերթի խմբագիրը:

«Մոմի զոհաբերություն» անունով արկղում հայերը 10 հազար լիրա կամ մոտ 6700 դոլար են թողել: Թաթուլ Անուշյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահն այդ գումարը հանձնել է Վանի նահանգապետի օգնական Մուրադ Ուզունփարքային՝ Վանում դպրոց կառուցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ