News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել, եւ պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - Իսրայել երկկողմ օրակարգի հարցեր, գոհունակությամբ արձանագրեցին խորհրդարանական ձեւաչափում հաստատված ակտիվ փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ