News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է հետեւողականորեն կյանքի կոչի թիրախային սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանի սահմանային բնակավայրերում եւ ԼՂՀ-ում արյունահեղությունը կանխելու եւ վերջնականապես բացառելու նպատակով։ Այս մասին ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ու Եվրախորհրդարանի ղեկավարությանը, ԱՄՆ պետքարտուղարին ու Սենատին  ուղղված  նամակում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նամակում, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի ապրիլի 1-2-ը Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի մասշտաբներն ու մահաբեր վնասն աննախադեպ են սկսած 1994 թվականի զինադադարից: Կիրառելով տանկեր, հրետանի եւ օդուժ՝ ադրբեջանական զինված ուժերը իրենց հարձակումների գլխավոր թիրախ են ընտրել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական բնակավայրերը, որի հետեւանքով սպանվել են քաղաքացիական անձինք, այդ թվում կին, երեխա, սեփական տան մեջ դաժանաբար խոշտանգվել եւ սպանվել են տարեց քաղաքացիներ: Այսպիսով` Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` բնակավայրերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը:

Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ զինված հարձակման միջոցով փորձում է քողարկել եւ հետին պլան մղել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների աննախադեպ ցածր մակարդակը, ինչպես նաեւ տնտեսական բարդույթները: Վերջինիս կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները եւ Ադրբեջանում հակահայկական պետական քարոզչությունը սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը, վտանգում խաղաղ գործընթացը եւ առարկայաբար ավելացնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ հարձակումների լայնածավալ բնույթն ու օգտագործված զինատեսակները՝ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքներում շարունակ ավելացող զոհերն ու ավերածությունները, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ձեր ուշադրությանն է հրավիրում Ադրբեջանին սանձելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությանը: Նկարագրված իրավիճակում խաղաղության պահպանմանը եւ զինված գործողություններից զերծ մնալուն ուղղված ընդհանրական ու չթիրախավորված հայտարարությունները նախադրյալներ են ստեղծում Ադրբեջանի նախագահի կողմից առավել ագրեսիվ հռետորաբանության տարածման եւ ռազմական գործողությունների սանձազերծման համար:

Ձերդ գերազանցություն,

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը համոզված է, որ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության խիստ, օբյեկտիվ եւ հասցեավորված գնահատականն ու համապատասխան գործողությունները` կոչ անելով.

ա) դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները,

բ) ընդունել եւ հետեւողականորեն կյանքի կոչել թիրախային սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ղեկավարության Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արյունահեղությունը կանխելու եւ վերջնականապես բացառելու նպատակով»:

Նամակը հասցեագրված է, մասնավորապես,

ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերին,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Նախագահ Իլկա Կաներվային

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին,

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին,

ԱՄՆ Կոնգրեսին եւ Սենատին,

ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանս» կուսակցությանը։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդր Արզումանյան.Երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող
Մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ...
Պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի իշխանությունները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է միջազգային հանրության արձագանքը եւ հակամարտության կողմերին ուղղված կոչերը...
Մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների. ՀՀ նախագահ
Հայաստանը շարունակելու է լիարժեքորեն կատարել ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները…
ՀՀ ԱԺ փոխխոսնակը Հայաստանի ընդդիմությանը շնորհակալություն է հայտնել համախմբման համար
Պետք է շնորհակալություն հայտնել ամբողջ հասարակությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում աննախադեպ համախմբվածության համար...
26-ամյա Արմենը միայնակ ոչնչացրել է 1 տանկ եւ թշնամու մոտ 10 զինվոր (ֆոտո)
«Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»,- գրել է ՊՆ խոսնակը...
Կոսաչեւ. Անկարայի միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը յուղ է լցնում կրակին
Ակնհայտ է այս ծայրաստիճան տագնապալի իրավիճակում ռուսաստանյան մոտեցման բացահայտ աղավաղումը...
Ամենաշատ