News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է միջազգային հանրության արձագանքը եւ հակամարտության կողմերին ուղղված կոչերը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունները եւ առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձեւակերպումներով կոչ են անում դրսեւորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից եւ այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է միջազգային հանրության արձագանքը եւ հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միեւնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ուժերի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել եւ իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում եւ հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի եւ Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաեւ ադրբեջանական զինված ուժերի եւ զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների եւ քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլեւս չմասնակցող կոմբատանտների եւ ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները եւ ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները եւ այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների եւ պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները եւ թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդր Արզումանյան.Երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող
Մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ...
Պետք է թիրախային սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ. «Լուսավոր Հայաստանի» նամակը՝ ԵԱՀԿ-ին
Դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները…
Մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների. ՀՀ նախագահ
Հայաստանը շարունակելու է լիարժեքորեն կատարել ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները…
ՀՀ ԱԺ փոխխոսնակը Հայաստանի ընդդիմությանը շնորհակալություն է հայտնել համախմբման համար
Պետք է շնորհակալություն հայտնել ամբողջ հասարակությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում աննախադեպ համախմբվածության համար...
26-ամյա Արմենը միայնակ ոչնչացրել է 1 տանկ եւ թշնամու մոտ 10 զինվոր (ֆոտո)
«Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»,- գրել է ՊՆ խոսնակը...
Կոսաչեւ. Անկարայի միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը յուղ է լցնում կրակին
Ակնհայտ է այս ծայրաստիճան տագնապալի իրավիճակում ռուսաստանյան մոտեցման բացահայտ աղավաղումը...
Ամենաշատ