News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ Դաշնության Խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը Facebook-ի իր էջում կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման գոծում Անկարայի դերի առնչությամբ: 

«Ավանդաբար առավոտյան դիտում եմ Euronews հեռուստաալիքը, որպեսզի հնարավորություն ունենամ աշխարհում իրավիճակին նայել այլ աչքերով: 

Այսօր ինձ զարմացրեց այն, թե ինչպես էր ներկայացվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Մեկնաբանը սյուժեն ամփոփեց հետեւյալ խոսքերով.  «իսկ մինչ այդ Մոսկվան շարունակում է աշխատել Երեւանի, իսկ Անկարան` Բաքվի հետ»:

Ակնհայտ է այս ծայրաստիճան տագնապալի իրավիճակում ռուսաստանյան մոտեցման բացահայտ աղավաղումը:  Մոսկվան բոլոր հնարավոր մակարդակներում շարունակում է աշխատել երկու մայրաքաղաքի հետ` նրանց հավասարապես կոչ անելով ձեռնպահ մնալ փոխադարձ բռնության սրումից:  Եվ դա գործելու միակ թույլատրելի տարբերակն է հակամարտող կողմերի նկատմամբ, որոնք  լայնածավալ ռազմական դիմակայության անցնելու եզրին են :

Բնութագրական է, որ Մոսկվայի նման են իրենց պահում համաշխարհային քաղաքականության այլ պատասխանատու մայրաքաղաքները, ներառյալ Նյու Յորքը  (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը), Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը եւ ուրիշներ: 

Ցավոք, մի բացառություն կա: Եվ դա Անկարան է: Եթե չեմ սխալվում, միակ առաջնորդը, որը վերջերս դիմել է միայն մի մայրաքաղաքին եւ բոլոր առումներով աջակցել համապատասխան կողմին, Թուրքիայի նախագահ Էրդողանն էր: Ցավոք սրտի, Անկարան իրոք միմիայն եւ բացառապես Բաքվի հետ է աշխատում` այս ձգձգված եւ պայթյունավտանգ հակամարտության մեջ եւս  (արդեն որերորդ անգամ եւ որերորդ դեպքում) ներմուծելով սեփական ներքաղաքական շահերը, գեոպոլիտիկ նախընտրությունները եւ արտաքին քաղաքական նպատակները: 

Նման միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը, ըստ էության, յուղ է լցնում կրակին` հակամարտության կողմերից մեկին խթանելով շարունակել այն:  Եվ օբյեկտիվորեն, դրանք ամբողջ միջազգային հանրության դեմ ուղղված գործողություններ են, որում Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներն այժմ օբյեկտիվորեն միասին են: Չէ որ բոլորը, բացի, ակներեւաբար, Թուրքիայից, հասկանում են. այս հակամարտության մեջ հաղթող չի լինի, բայց կարող է երկու պարտված լինել եւ բազմաթիվ զոհեր: 

Ցավոք, նույն մոդելով, ելներով սեփական, ոչ թե կոլեկտիվ շահերից, Թուրքիան գործել է եւ շարունակում է գործել Սիրիայի առումով, իսկ այժմ սկսում է Ուկրաինայի նկատմամբ: Եվ դա շատ վտանգավոր է դառնում», - գրել է Կոնստանտին Կոսաչեւը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդր Արզումանյան.Երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող
Մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ...
Պետք է թիրախային սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ. «Լուսավոր Հայաստանի» նամակը՝ ԵԱՀԿ-ին
Դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները…
Պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի իշխանությունները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է միջազգային հանրության արձագանքը եւ հակամարտության կողմերին ուղղված կոչերը...
Մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների. ՀՀ նախագահ
Հայաստանը շարունակելու է լիարժեքորեն կատարել ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները…
ՀՀ ԱԺ փոխխոսնակը Հայաստանի ընդդիմությանը շնորհակալություն է հայտնել համախմբման համար
Պետք է շնորհակալություն հայտնել ամբողջ հասարակությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում աննախադեպ համախմբվածության համար...
26-ամյա Արմենը միայնակ ոչնչացրել է 1 տանկ եւ թշնամու մոտ 10 զինվոր (ֆոտո)
«Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»,- գրել է ՊՆ խոսնակը...
Ամենաշատ