News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով աննախադեպ լարվածության հետեւանքով զոհված՝ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»,- գրել է ՊՆ խոսնակը:

Արմենակ Ուրֆանյանը 26 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2007թ.-ից:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդր Արզումանյան.Երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող
Մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ...
Պետք է թիրախային սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ. «Լուսավոր Հայաստանի» նամակը՝ ԵԱՀԿ-ին
Դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները…
Պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի իշխանությունները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է միջազգային հանրության արձագանքը եւ հակամարտության կողմերին ուղղված կոչերը...
Մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների. ՀՀ նախագահ
Հայաստանը շարունակելու է լիարժեքորեն կատարել ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները…
ՀՀ ԱԺ փոխխոսնակը Հայաստանի ընդդիմությանը շնորհակալություն է հայտնել համախմբման համար
Պետք է շնորհակալություն հայտնել ամբողջ հասարակությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում աննախադեպ համախմբվածության համար...
Կոսաչեւ. Անկարայի միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը յուղ է լցնում կրակին
Ակնհայտ է այս ծայրաստիճան տագնապալի իրավիճակում ռուսաստանյան մոտեցման բացահայտ աղավաղումը...
Ամենաշատ