News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի եւ Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային եւ գործարար միջավայրը, երկրում իրականացվող շարունակական բարեփոխումները, օտարերկրյա ներդրումների հուսալիությունը երաշխավորող Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ իրավապայմանագրային դաշտը, հայաստանյան շուկայում գործող գերմանական ընկերությունների գործունեությունը եւ հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները ՀՀ նախագահից հետաքրքրվել են Հայաստանում հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական եւ բանկային ծառայությունների, ճանապարհաշինության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, հյուրանոցաշինության եւ մի շարք այլ ոլորտների զարգացման միտումներով ու փոխգործակցության հնարավորություններով: ՀՀ Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող այս եւ բազմաթիվ այլ հարցերի:

Սերժ Սարգսյանը Բեռլինում նաեւ հարցազրույց է տվել «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ