News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը


Պայմանագրային զինծառայող, 33-ամյա շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։ Վերջին բանը, որ հասցրել է անել, ապրիլի 7–ին մոր տոնը շնորհավորելն էր։ Հավատացրել է, թե դիրքերում չէ, զորավարժությունների է մասնակցում։ Թեժ մարտերի մասին ոչինչ չի պատմել։ Իսկ մինչ այդ նրան տանն էին սպասում։

«Մենք սպասում էինք, որ ապրիլի 1–ին պիտի գար, հենց էդ օրը զանգեց, ասեց՝ արդեն դիրքերից իջել ենք չաստում ենք, դուրս կգանք ու ժամը 4–5–ի կողմերը տանը կլինենք։ 15 րոպե հետո էլ զանգեց ասեց՝ մեզ  տանում են ուրիշ տեղ, ասեց, որ երեք օր խաբար չեք ունենալու ինձանից, դիրքերում չեմ լինելու, Խոջալու եմ գնում, զորավարժությունների ենք։ Էդ օրերին մի քանի անգամ զանգեց ու միայն էդ էր ասում։ Վերջին անգամ ապրիլի 7–ին զանգեց, մամային շնորհավորեց, ասեց՝ հեռախոսիս մեջ զարյադկա չկա, չեմ կարա խոսեմ... Մենք զգում էինք, որ խաբում էր, բայց ուզում էինք իրան հավատայինք, որ դիրքերում չի...»,– NEWS.am–ին  պատմեց կրտսեր եղբայրը՝ հուզմունքը խեղդելով։ Մելիքը հիշեց, որ 2014–ի ամռանն էլ եղբայրը ոտքի էր ելել։  Երբ շփման գծում կրկին լարվել էր, զանգահարել էր զինկոմիսարիատ ու դիրքեր մեկնելու պատրաստակամություն հայտնել։

Զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Դավիթ Եղիկյանի պատմելով՝ Հրաչյան զոհվել է հակառակորդի գնդակից վիրավորված ընկերոջն օգնելու պահին։  «Հրաչը կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ, զոհվեց ընկերոջը օգնելու ժամանակ... Մարտական դիրքերում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու համար մահաբեր գնդակը իր վրա է վերցրել ու զոհվել»։ Գնդապետի տեղեկություններով՝ մարտական ընկերը ապաքինվում է, կյանքին վտանգ չի սպառնում։

Հրաչյան ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի։ Մեծ դուստրը 8 տարեկան է, փոքրը որդին է՝  2,5 տարեկան։  Երեխաները կնոջ խնամքին են մնացել, որը գործազուրկ է, տուն չունեն, ապրում են վարձով։ Հարեւանների պատմելով՝ ծանր սոցիալական պայմաններում են։

Ընկերները վստահեցնում էին, որ անցած տարվանից ծառայության անցնելու պատճառը լոկ գումար վաստակելը չի եղել, հետաքրքրված էր զինվորական կյանքով։ Արցախյան պատերազմի մասնակիցներից մշտապես հարց ու փորձ է արել, թե ինչն ինչպես է եղել։ Թեեւ զինվորական պարտքը կատարել է 2001–2003 թվականներին՝ ծառայելով Հորադիզում, սակայն մշտապես վստահեցրել է, որ եթե կռիվ լինի, մեկնելու է առանց վարանելու։ 

«Մինչեւ էդ տարբեր մասնագիտություններ ա ձեռք բերել, բայց իրանը չէր, միշտ էլ  զրույցների ժամանակ ասում էր, որ պիտի գնա ծառայության։ Երբ  դարձավ պայմանագրային ծառայող, եկավ ասեց՝ ես իմը գտել եմ։  Իր համար դա համ աշխատանք էր, համ նախասիրություն, էնպես չի որ  ծառայության անցավ զուտ աշխատանքի համար»,–ասաց Բագրատ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Հրաչը  չէր դժգոհում եւ մարտի կեսերին ընկերներին արդեն զգուշացրել էր` կարճատեւ արձակուրդը անցկացնելու է Երեւանում, նախապատրաստվեն խնջույքի։  Միգուցե ոչ այս անգամ, բայց ընկերների հետ ավելի ուշ նշելու մի առիթ էլ էր լինելու՝ սպա պիտի դառնար։ Գնդապետի խոսքով՝ փաստաթղթերն էին պատրաստում, որ նրան ուղարկեին սպայական դասընթացների։

«Վերջերս Հրաչը սպա դառնալու ցանկություն հայտնեց։ Նրա ունակությունները, մակարդակը սպային վայել էին, համապատասխան փաստաթղթերը հավաքել, հերթագրել էինք, որ ուղարկեինք սպայական դասընթացների վերապատրաստման, նա պատրաստ էր զինվորականի կյանքին, իր տեսակով էդպիսին էր»,-ասաց գնդապետ Եղիկյանը։

Ապագա սպան էլ հուղարկավորվեց զինվորական պատիվներով Եռաբլուրում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶՈՒ ԳՇ տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանն անցել է կոռեկտության սահմանները. Գեւորգ Գորգիսյան
Որպես ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը հետապնդում էր մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել ապրիլյան հաղթանակը. Աշոտյան
Կոտրել հաղթողի հոգեբանությունը և 2016թ-ի հաղթանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա...
Ըստ զեկույցի Արտակ Դավթյանը ապրիլյանի մեղավորներից է, բայց նա հիմա ԳՇ պետն է. Էդմոն Մարուքյան
Ապրիլյան պատերազմի խորքային պատճառները գոնե այն մարդկանց շրջանակներում, որոնք ունեն գաղտնիության մատչելիություն, ի սկզբանե պարզ էր…
Հակասող տեղեկություններ լսեցի. Սոֆյա Հովսեփյանը ՝ ապրիլյանի զեկույցի մասին
Ես կարծում եմ, որ զեկույցի քննարկումը հրապարակային կարող էր լինել, եթե 44-օրյա պատերազմը չլիներ...
Հայտնի է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երբ է իմացել հարձակման մասին. Անդրանիկ Քոչարյան
Կամաց-կամաց, թույլատրելի սահմաններում, ինձնից, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից, որոնք լսեցին եւ ունեն իրավասություն ծանոթանալու…
ԱԺ-ն փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը
Այսօր առավոտյան նախ քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին նախօրեին քննարկված հարցերը, որից հետո...
Ամենաշատ