News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Իսրայելը դեռեւս վերջնականապես համաձայնության չեն եկել հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան ի սկզբանե սահմանել էր հայտնի շրջանակները։ Ներողություն էր ստացել, պայմանավորվածություն կա փոխհատուցում վճարելու մասին։ Սակայն երրորդ թեման Գազայի հատվածի բնակչության կյանքի պայմանների վերականգնումն է։ Եվ այդ առումով մենք ի սկզբանե համառ ենք եղել։ Պաղեստինի շրջափակումը պետք է հանել եւ դադարեցնել 49-ամյա օկուպացիան»,- ասել է նա։

Քալընը հայտնել է, որ շրջափակման հանման հարցով երկու երկրների միջեւ շփումները դեռ շարունակվում են։ «Երբ այդ թեման կարգավորվի, մենք կմտնենք համաձայնության կնքման փուլ» ,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին Իսրայելը գրավել էր թուրքական «Մավի Մարմարա» նավը, որը Թուրքիայից հումանիտար օգնություն էր հասցնում Գազայի հատված։ Դրանից հետո հարաբերությունները երկու երկրների միջեւ չեն վերադարձել նախկին մակարդակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ