News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ չեղյալ համարելու եկեղեցին պետականացնելու որոշումը։

Ինչպես տեղեկացնում Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Սուրի շրջանում գտնվող բոլոր շինությունները, այդ թվում հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին իբր պահպանության նպատակով պետականացվել էր։ Հայ համայնքին պատկանող Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամն ուսումնասիրում է պետականացման որոշումը եւ պատրաստվում է սահմանված ժամկետում նախարարների խորհրդի որոշումը չեղյալ համարելու համար դիմել դատարան։

Սուրի շրջանում գտնվող ասորական եւ բողոքական եկեղեցիների փաստաբաններն արդեն դիմել են դատարան՝ պնդելով, որ եկեղեցիները հիմնադրամների սեփականություն եւ չպետք է պետականացվեին։

Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։

Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ