![](img/news/32/24/01/default.jpg)
Թուրքիայի իշխանությունները համացանցի ազգային սեգմենտի համար արգելափակել են Sputnik ռուսական լրատվական գործակալության կայքերը: Թուրքիայի կապի ու հեռահաղորդակցության հարցերով վարչության կայքը հայտնում է, որ Sputnik գործակալության կայքը արգելափակվել է ապրիլի 14-ին ինտերնետային հաղորդակցության մասին 5651 օրենքի հիման վրա:
Վարչության որոշումը վերաբերում է միայն www.sputniknews.com. կայքին: Իսկ Sputnik գործակալության թուրքական կայքն արգելափակելու որոշման մասին չեն տեղեկացրել, չնայած այս պահին այն նույնպես արգելափակված է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական Sputnik գործակալության կայքի արգելափակումը ժամանակավոր է, վերջնական որոշումը կկայացնի դատարանը, հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» Թուրքիայի հեռահաղորդակցության ու կապի վարչության ներկայացուցիչը: