News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին երկրի նախագահական ընտրությունները հետաձգել է մինչեւ մայիսի 10-ը: Այս մասին գրում է լիբանանյան NNA գործակալությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ապրիլի 18-ին ծրագրված ընտրությունը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Որպեսզի ընտրությունները կայանան, անհրաժեշտ է նվազագույնը 86 պատգամավորի ներկայություն:

Լիբանանը քաղաքական ճգնաժամի մեջ է 2014 թվականի մայիսից՝ պետության նախկին ղեկավար Միշել Սուլեյմանի նախագահության ժամկետից ի վեր: Երկրի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահ կարող է դառնալ միայն քրիստոնյա մարոնիտը, որին ընտրում է խորհրդարանը: Կաթոլիկ մարոնիտները երկրի բնակչության շուրջ 25%-ն են կազմում:

Լիբանանի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ է համարվում գեներալ Միշել Աունը՝ շիաների «Հըզբալլահ» շարժման քաղաքական դաշնակիցը: Նրա թեկնածությունը սատարում է սիրիամետ բլոկի կողմնակիցները: Աունի հիմնական մրցակիցը «Մարտի 14» արեւմտամետ բլոկի ներկայացուցիչ Սամիր Ժաաաժան է, որին սատարում է սուննիների «Ալ Մուսթաքբալ» կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ