News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 21-ին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան։ Օդանավակայանում 91-ամյա երգչին դիմավորել են «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Ազնավուրը Հայաստան է եկել՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը (Ֆոտոռեպորտաժ

Հանրահայտ շանսոնյեի հետ Հայաստան է ժամանել նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

Նշենք, որ «Ավրորա» մրցանակի նպատակն է մարդկանց ուշադրությունը սեւեռել աշխարհում կատարվող հրեշավոր արարքների վրա եւ պարգեւատրել նրանց, ովքեր որեւէ դեր են խաղացել մարդկանց օգնելու հարցում:

Մրցանակի հավակնորդներն են Մարգարեթ Բարանքիթսը, որը «Մեյսոն Շալոմ» որբանոցի հիմնադիրն է, Սյեդա Ղուլամ Ֆաթիման, որը Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից, հոգեւորական Բերնարդ Քինվին է, որը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մահացու հետապնդումից փրկել է հարյուրավոր կանանց եւ երեխաների:

Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը կհանձնի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին կժամանի Հայաստան:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: Այն հիմնել են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիբանանի սոցիալական հարցերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում...
Նիդերլանդների դեսպան Ֆրեդերիկսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ...
Սամանթա Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին...
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել անմար կրակի...
Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի…
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը...
Ամենաշատ